Ավստրիայի կանցլերն իրատեսական չի համարում Թուրքիայի մուտքը ԵՄ
Թուրքիայի մուտքը Եվրամիություն անիրատեսական է: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը, Brexit-ի հետ կապված արտակարգ համաժողովի ժամանակ։
«Մենք չենք հավատում, որ այդ երկրի մուտքն իրատեսական տարբերակ է»,-ասել է Քերնը` նշելով, որ Թուրքիայում գրանցվող զարգացումներն անհանգստություն են առաջացնում Եվրամիությունում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ սահմանադրական հանրաքվեից հետո Թուրքիան կարող է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ անդամակցության բանակցությունների մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները