Բելռուսկոնին տանն ընկել է ու պատռել շրթունքը
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ընկել է իր տանը, ինչի հետևանքով շրթունքը պատռվել է: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նրան տեղեփոխել են Միլանի կլինիկաներից մեկը:
Բժիշկները երեք կար են դրել պատռվածքին: Իտալական լրատվամիջոցները գրել են, որ բժշկական միջամտությունն իրականացրել է աշխարհահռչակ պլաստիկ վիրաբույժ Ռենատո Կալաբրիան:
Բեռլուսկոնիի անձնական բժիշկն էլ հայտարարել է, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն վնասվածքի պատճառով նա չի մասնակցի մի քանի հրապարակային միջոցառումների:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին