«Moody's»-ը առաջիկա 4 տարում Թուրքիայի համար 3% տնտեսական աճ է կանխատեսել
«Moody's» միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ իր կանխատեսումները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գործակալության փոխտնօրեն Քրիստին Լինդոուն նշել է, որ երկու երկրներն էլ նմանատիպ տնտեսական խնդիրների առաջ են կանգնած:
«Թուրքիան տնտեսական զարգացման ավելի մեծ նախադրյալներ ունի, իսկ Ռուսաստանի տնտեսությունն ավելի հարուստ և հզոր է:
Ակնկալում ենք, որ առաջիկա 4 տարվա ընթացքում Թուրքիայի իրական համախառն ներքին արդյունքը կաճի 3 տոկոսով: Սա Ռուսաստանի համար մեր կանխատեսած ցուցանիշից (1.5 %) երկու անգամ ավելին է»,- նշել է Լինդոուն:
Փոխնախագահը հավելել է, որ երկու երկրներն էլ կարիք ունեն մոտ ապագայում կառուցվածքային բարեփոխումներ կատարելու, հակառակ դեպքում առաընթացի վերաբերյալ նշված կանխատեսումները չեն իրականանա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ