Թրամփն ամփոփել է նախագահության 100 օրը
ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփն ամենշաբաթյա ուղերձում ամփոփել է իր նախագահության հարյուր օրը՝ աշխատակազմի գործունեությունը հաջող գնահատել:
«Կարծում եմ, որ իմ աշխատակազմի առաջին 100 օրը մեր երկրի պատմության ամենահաջող օրինակներից է»,-«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, հայտարարել է Թրամփը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն այս պահին բարձունքի ճանապարհին է, իսկ բարձունք հասնելը կլինի շատ արագ:
Թրամփը ձեռքբերում է համարել աշխատատեղերի ստեղծումը, Վաշինգտոնում կատարված խորքային փոփոխությունները, 700 մլն դոլարի տնտեսումը:
«Մենք նորից ունենալու ենք մրցունակ ու մեծ երկիր»,-խոստացել է ԱՄՆ նախագահը քաղաքացիներին: