Հազարավոր վկաների ներկայությամբ Հռոմի պապը պսակել է եգիպտացի զույգին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով պաշտոնական այցով գտնվում է Եգիպտոսում, պսակել է եգիպտացի երիտասարդ զույգին հազարավոր քրիստոնյաների ներկայությամբ, ովքեր ներկա են եղել պատարագին, որը մատուցել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Կահիրեի ամենամեծ մարզադաշտերից մեկում:
ՏԱՍՍ-ը գրում է, որ բացման խոսքից հետո Հռոմի պապը խորանի մոտ ընդունել է հարսին և փեսային՝ և կաթոլիկ ծիսակարգով պսակել նրանց: 25 հազարից ավելի եգիպտացի քրիստոնյա է ներկա եղել տոնական արարողությանը, ովքեր Կահիրե էին գնացել Եգիպտոսի տարբեր շրջաններից՝ ներկա լինելու պատարագին:
Նշենք, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Եգիպտոս է մեկնել նախօրեին: