Միշել Օբաման մտադիր չէ քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնել
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման հայտարարել է հետագայում ընտրովի բարձր պաշտոններ զբաղեցնելու ցանկության բացակայության մասին, - գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով USA Today ամերիկյան հեռուստաալիքին։
«Ես չէի խնդրի երեխաներիս կրկին անցնել այդ ամենի միջով, քանի որ երբ բարձր պաշտոնի ես առաջադրվում, դա անում ես ոչ միայն դու, այլև քո ամբողջ ընտանիքը»,- ասել է Օբաման։
Նախկին առաջին տիկինը մասնակցել է Օռլանդո քաղաքում Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի համագումարին։ Դա եղել է նրա առաջին հրապարակային ելույթը՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ