Սողանքի հետևանքով Ղրղզստանում 24 մարդ է մահացել
Սողանքի հետևանքով Ղրղզստանում 24 մարդ է մահացել: Գրում է «Լենտա.ռու»-ն: Որոնողական աշխատանքներում ներգրավել է 182 փրկարար: Սողանքի հարակից տներից տարհանվել է 40 ընտանիք:
Աղբյուրը հիշեցնում է, որ այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Ղրղզստանում 10 բնակելի տներ մնացել են սողանքի տակ: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հանձնարարել է աղետից տուժած ընտանքիներին աջակցություն ցուցաբերել:
ԱԻՆ-ը հայտարարել է, որ այս տարվա մարտին բնակիչներին զգուշացրել են հնարավոր վտանգի մասին ու հորդորել տեղափոխվել անվտանգ վայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին