Արմավիրում բանջարեղենի և մրգերի վերամշակման համալիր գործարան հիմնելու ծրագիր են մշակել
Արմավիրի փոխքաղաքապետն այսօր կառավարության ղեկավարին ներկայացրել է քաղաքում աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիրը: Նշել թ, որ նախագիծն ամբողջովին պատրաստ է, ծրագրի ընդհանուր արժեքը 65.0 մլն եվրո է, այն իրականացվելու է 3 փուլով:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, առաջին փուլում նախատեսվում է 70 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է, որ գործարանը տարեկան կընդունի 200 հազար տոննա աղբ:
Ի պատասխան վարչապետ Կարապետյանի հարցի, թե ով է զբաղվելու Արմավիրում աղբահանության գործընթացի կազմակերպմամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ գործարանի կառուցմամբ զբաղվող ընկերության հետ նախնական քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աղբահանությունը կիրականացնի գործարանը: Վարչապետը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում:
Ինչ վերաբերում է խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնման ծրագրին, վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է Արմավիրում գտնվող նախկին պահածոների գործարանի տարածքում հիմնել բանջարեղենի և մրգերի վերամշակման համալիր գործարան, որտեղ կարտադրվի տոմատի մածուկ, մրգային և բանջարեղենային այլ խտանյութեր, մրգային, հատապտղային և բանջարեղենային պահածոների լայն տեսականի:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,150.000.000 ՀՀ դրամ, ակնկալվում է ստեղծել 120 աշխատատեղ, արտադրել 1000-1500 տոննա տոմատի մածուկ:
Նշվել է, որ սեփական ներդրումները կազմում են 400,000.000 ՀՀ դրամ, մնացած գումարը նախատեսվում է ձեռք բերել՝ ներգրավելով վարկային միջոցներ: Վարչապետը հորդորել է շարունակել բանակցություններն առևտրային բանկերի հետ՝ հայտնելով կառավարության աջակցությունն այդ գործընթացին:
Իսկ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է այգեգործական տնտեսության զարգացման ծրագիրը՝ խաղողի և ծիրանի այգիների հիմնման միջոցով: Նշվել է, որ 1.5 հա սեփականաշնորհված վարելահողը սեփական և վարկային միջոցների հաշվին հասցվել է 50 հեկտարի, հիմնվել են 30 հա խաղողի և 20 հա ծիրանի այգիներ: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ, արտադրել տարեկան 380 տոննա խաղող, 100 տոննա ծիրան: Վարչապետը նշել է, որ ծրագրի վարկավորման հնարավորությունները կքննարկվեն: Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ տեղում ծանոթանալ կառուցված ոռոգման համակարգին և ուսումնասիրել դրա արդյունավետությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ներդրումների արդյունքում կստեղծվի մոտ 200 աշխատատեղ
- Ներդրումներն իրենք իրենց չեն գալու, պետք է կոմունիկացվես. Վարդան Արամյան
- Ընդերքօգտագործման ոլորտի 4 ընկերություններ կիրականացնեն 180 մլն դոլարի ներդրումներ
- Վարչապետին է ներկայացվել Ջերմուկի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման առաջարկությունները
- 12 տարի աշխատում եմ, բայց էսքան տարվա մեջ մի գործարար ներդրումներ անելու առաջարկ չի արել. Գուգարքի գյուղապետ
- Վարդենիսում շինշիլ կբուծեն, Լոռիում ու Շիրակում՝ ելակ. Ներդրումների հետքերով
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ