Սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Nasdaq OMX Armenia» ԲԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 1 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս , իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75 տոկոս է:
«Այս թողարկմամբ Կոնվերս Բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը՝ ներգրավված միջոցները ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը»,-աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
«Պարտատոմսերը աշխարհում տարածված ներդրումային գործիքներից են, որոնք ավանդների համեմատ մի էական առավելություն ունեն: Դրանք ցանկացած պահի կարելի է վաճառել մասամբ կամ ամբողջությամբ՝ պահպանելով կուտակված տոկոսագումարները»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:
Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ՓԲԸ-ն, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն է և մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
Բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն(80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06% ) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):
31.03.2017թ դրությամբ, Կոնվերս Բանկի ակտիվները կազմում են 203,281,106 հազար դրամ, պարտավորությունները՝ 170,223,811 հազար դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 33,057,295 հազար դրամ է:
Մանրամասներն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից
- Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր
- Կոնվերս Բանկն արժանացել է միջազգային մրցանակի
- Կոնվերս Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով ստանալ Woman’s քարտեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում նոր՝ «Card2cash» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթների իրականացումը
- Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկում՝ իր քարտապանների համար
- Կոնվերս բանկի թիմը լավագույների թվում է
- Կոնվերս բանկն առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում ՎԻԶԱ վիրտուալ քարտ