Նահանգապետ. Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տուն է կառուցվում
Սանկտ Պետերբուրգում մեծ պահանջարկ են վայելում հայկական տարբեր մթերքներն ու ապրանքները: Դրանց ծավալներն էապես ավելացնելուն կնպաստի նաև քաղաքում կառուցվող «Երևան» առևտրի տունը: Վարչապետ Կարեն Կարապետյանի հատ հանդիպմանն ասել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:
Նրա խոսքով, Երևանն ու Սանկտ Պետերբուրգը հետևողական քայլեր են իրականացնում նաև առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի զարգացման ուղղությամբ:
Նահանգապետի խոսքով, Սանկտ Պետերբուրգի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և նրանք պատրաստ են դիտարկել տարբեր նախագծեր ու առաջարկություններ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նա Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում:
Կարեն Կարապետյանը ողջունել է համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարբեր նախաձեռնությունների իրականացմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել նաև որպես իրանական շուկա մուտք գործելու հարթակ՝ ներգրավվելով Մեղրիի ազատ տնտեսական գոտու ծրագրում:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին
- Գեորգի Պոլտավչենկո. Երևանը Սանկտ Պետերբուրգի համար վստահելի գործընկեր է