Վարդան Արամյան. Ներքին շուկայում վերականգնման նշաններ կան
«Երկու անընդմեջ տարիների հիմնական շոկերից հետո, իհարկե, ներքին շուկայում սպառումն ինչ-որ չափով տուժել էր: Այն մի փոքր թուլություն է դրսևորում»: emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Ինչո՞ւ այն չի բարձրանում: Համախառն ազգային տնօրինելի եկամուտը ևս նվազել է: Բարեբախտաբար, այժմ վերականգնման նշաններ կան: Կան որոշ առաջատար ցուցանիշներ, օրինակ` մանրածախ առևտրի կատարումը, որոնք կարող են ակնարկել սպառման հնարավոր վարքագծի մասին, քանի որ սպառման վիճակագրությունը սովորաբար հրապարակվում է շատ ավելի ուշ: Եթե մենք նայենք մանրածախ առևտրին ամսվա կտրվածքով, մինչ 2016 թվականի հոկտեմբեր ամիսը այն նվազել է: Այնուհետև այն սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ, և տարեկան կատարումը ամփոփվեց մանրածախ առևտրի համար դրական աճով. մոտավորապես մեկ տոկոս աճ»,-ասել է նախարարը:
Գործազրկության վերաբերյալ հարցին ի պատասխան Վ. Արամյանն ասել է. «Այո, այն նվազում է: Իհարկե, սրա հիմքում ընկած է այն, որ 2014, 15 և 16 թվականներին տնտեսական աճը հիմնականում ապահովում էին այն ոլորտները, որոնք ինտենսիվ աշխատանք են պահանջում` գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտները»: