Ջրպետկոմի նախագահ. Որևէ ջրօգտագործողի խնդիր անարձագանք չի մնալու
«Ոռոգման համակարգի հետ կապված յուրաքանչյուր մարդու խնդիր, բողոք, առաջարկ լինելու է անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Ես ինքս վերահսկելու եմ, որ որևէ խնդիր անարձագանք չմնա»: Հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն Արմավիրի մարզ այցելությն ժամանակ:
Կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, կոմիտեի նախագահը պատրաստվում է այցելել բոլոր մարզեր՝ ոռոգման շրջանի մեկնարկին և ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար:
Բացի Արմավիրից նա եղել է նաև Կոտայքի մարզի համայնքներում: Ըստ աղբյուրի, նա հանդիպել է ոչ միայն ոլորտի տարածքային պատասխանատուների, ՋՕԸ տնօրենների, այլև գյուղացիների և ջրօգտագործողների հետ՝ հենց նրանցից ծագող խնդիրների և կատարվող աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար:
«Խնդիրների վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար պետք է դրանք տեսնել հենց տեղերում: Այդ պատճառով էլ առաջիկա շաբաթների ընթացքում մեր մարզային այցելությունները կշարունակենք: Որոշեցինք մեր այցերի մասին նախապես տեղյակ չպահել, որպեսզի ականատես լինենք տիրող իրավիճակի, այսպես ասած, «չսրբագրված» տարբերակին»,- ասել է Արսեն Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ