21:09 11/05/2017

Ստեփանակերտ-Շուշի. Զրույցներ պատերազմի,հաղթանակի ու խաղաղության մասին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

-Սվետիկ, ս պռազդնիկըմ, պահ-պահ, պռազդնիչնի պոմադա քսալ ըս , ղաշանգ զարդարվալ, պառա՞դ ըս շտապում։
-Բարև, Ռուզիկ ջան, շնըրհավեր, խոխոցը ռավետն ում ղարկել, վեր լավ տեղ պահին եշելու հետի, հետո ես կքինյամ։
-Դե, իրիգյունը կկյաք խռաված օտիք, հենա, Սլավիկը մեսը պերալ ա, բաստուրմա տիրյալ։



Մայիսի 9-ին մինչև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ընկած ճանապարհին լսված այս կիսառուսերեն, կիսահայերեն,կիսաարցախյան բառ ու բանով զրույցները մի բան էին հուշում. քաղաքը պատրաստ է տոնին։ Ընդհանրապես, ով ում տեսնում էր առաջին բառը շնորհավորն էր. նույնիսկ՝ անծանոթներին։  Ծանոթ-անծանոթ միացել էին զինվորական շքերթի մասնակիցներին, երգեր երգելով, դրոշակ ծածանելով քայլում էին, իսկ նրանց մեջ հատկապես տարբերվում էին աղջիկները։

Արցախում եղած ցանկացած զբոսաշրջիկ կփաստի՝ «ղարաբաղա նախշուն բաջիները» արտասովոր գեղեցկություն ունեն. երևի բնությունից է, իսկ տոն օրով առավել գեղեցկացած, ամենասիրուն զգեստը հագած, ծաղիկներով, փուչիկներով , ժպիտներով... տեղով քաղաքի զարդարանք էին։ Ի դեպ՝ ամենաթրենդային զինվորական համազգեստի նմանությամբ հագուստն էր։ Կամուֆլյաժային տարրերը հարգի են Ստեփանաերտում՝ ընդ որում կրում են մեծից փոքր։

Նայում ես զիվորական համազգեստով փոքրիկ ոսկեծամ աղջնականին ու հասկանում՝ նրա դեմքին գրած է՝ հաղթանակը ես եմ։ Նայում ես նրանց, նայում քաղաքին ու չես ուզում հավատալ, որ մի օր պատերազմ է եղել, որ այս երեխաները կարող էին և չծնվել, որ Ստեփանակերտը կարող էր և ավերակ լինել հիմա։





Մտքերս, կարծես , կարդալով մի ժպտադեմ կին ասում է. «Էհ, 25 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում նկուղներում էինք փակված, որ առավոտյան նայեցինք դեպի Շուշի, տեսանք քաղաքից ծուխ է դուրս գալիս, ու  լուր ստացանք, թե Շուշին մերն է, շունչներս բացվեց»։

Պարզվում է զրուցակիցս այժմ Շուշի քաղաքում է բնակվում, մասնագիտությամբ  պատմաբան է։ Աշխատում է Շուշիի վարչակազմի մշակույթի բաժնում։ Անունը՝  Անահիտ Եսայան։


Նա ասում է, որ Շուշիի ազատագրման լուրը, միայն բերդաքաղաքի հետ վերցնելու մասին չէր, Շուշիի ազատագրումը նշանակում էր փրկություն, նշանակում էր ստեփանակերտցին դուրս կգա նկուղից, նշանակում էր պատերազմի ավարտը մոտ է։

Տիկին Անահիտի կողքին էլ Շուշիի պաշտոնական թերթի գլխավոր խմբագիրն է. Ավանիսյան Նինան, ով պատերազմի ժամանակ ծառայել է բանակում որպես կապավոր։Կատակով ասում է՝ հիմա էլ Շուշիի քաղաքացիներին է ծառայում։


Հետո Նինան ինձ հերթով ծանոթացնում է մյուս ընկերուհիների հետ ու շեշտում, որ իրենց մեջ շատ են խառնածինները, բայց իրենք իրենց հայ են համարում։

«Օրինակ ես,-ասում է տիկին Նինան,- հույնի և հայի խառնուրդ եմ, ինձ հետ այդ օրերին ծառայած խառնածին կանանցից է նաև Մանանա Գեորգիևնան ու մատնացույց է անում վրացահայ տիկնոջը, ով այժմ Շուշիի վարչակազմի սոցիալական ծառայության պետն է։
«Մանանայի կողքին էլ հրամանատարիս կինն է. նա էլ հայի ու ռուսի խառնուրդ է»,-շարունակում է Ավանիսյանը։

Տիկին Մանանան ավելի լռակյաց է. միայն ասում է ՝ այլընտրանք չկար, պետք էր մինչև վերջ կռվել։ Ի դեպ , պատերազմի տարիներին Գոգմաչաձե Մանանան աշխատել է  գլխավոր շտաբում։ 

Երրորդ տիկինը, ում հետ ծանոթացնում է Նինա Ավանեսյանը, Նունե Աբովյանն է, ով արմատներով  շուշեցի է։


Տիկին Նունեն կռվի փոխարեն նախընտրեց խոսել կյանքի մասին։ Ասում է ՝ հոգին փառավորվում է, որ տեսնում է այսօրվա Շուշիի երիտասարդությանը։ Նա ՔԿԱԳ պետն է քաղաքի ու ճշտելով, որ ամուսնացած չեմ, առաջարկում է անպայման «զագս ընկնել» Շուշիում։

«Եկեք Ձեզ ամուսնացնեմ էլի »-կատակով ասում է տիկին Աբովյանը։

Ընդհանրապես 3 օրում սովորել էի Արցախում ոչնչի վրա չզարմանալ, բայց որ միանգամից ամուսնացնեին, մի քիչ անսպասել էր։  Զարմանալի սրտաբաց ու հյուրասեր են։ Առհասարակ կարելի է Արցախ գնալ՝ առանց նախապես բնակության վայր ամրագրելու. հաստատ դրսում չեն թողնի։ Մենք էլ անիմաստ խուճապի էինք մատնվել, երբ պարզվել էր, որ տոների հետ կապված թեե Շուշիի , թե Ստեփանակերտի բոլոր հյուրանոցները զբաղված են։ Կարելի անփող էլ գնալ, ով որտեղ տեսնում, հյուրասիրում է․ իսկ հյուրասիրությունից հրաժարվելն անհնարին բան է Արցախում։ Մի անգամ Ստեփանակերտի սրճարաններից մեկը մտա ջուր գնելու։ Մատուցողուհին կիսաբարկացած ասում է.«Մատաղ, համո՞թ չի, գնելը վերն է. աղը, հացը, ճուրը ու հյուրն Աստծունն ա»։

Ստեփանակերտից հետ չի մնում Շուշին։ Հաղթանակի պատվին  Ղազանչեցոցի բակում ՝ ամբողջ տարածքով մեկ շուրջպար էր լինելու։ Որոշում ենք բարձրանալ հանդիպակաց շենքերի պատշգամբից նկարել՝ ամբողջական պատկեր ունենալու համար։ Բարձրանում ենք վերջին հարկ, ծեծում առաջին պատահած դուռը՝ մտքում կրկնելով ինչ ենք ասելու, որ ներս թողնեն։ Դուռը բացում են՝ ոչ հարցնում՝ ով ենք,ոչ՝  ինչ ենք ուզում։ Նախ շնորհավորում են, հետո ՝ ասում համեցեք։  Մտածում եմ   շփոթել են մեկի հետ։ Պարզվում է՝ չէ։ Էլի նույն սկզբունքն է. աղը, հացը, ջուրը ու հյուրը Աստծունն է։ Առանց մի –մի բաժակ գինի խմելու չեն թողնում հեռանանք։ Ասում են՝ երբ գաք Շուշի, համեցեք մեր տուն։





Շուշիում՝ հրեշտակների քաղաքում, ամեն ինչն է կատարյալ գեղեցիկ։ Մարդիկ,քաղաքը, եկեղեցիները, շենքերը և հատկապես երեխաները։ Մեկը մեկից տարբեր. մեկը մեկից սիրուն։ Ու ինչ սահուն ու գեղեցիկ են խոսում, կիսվում ապրումներով։ Կարծես ՝ պատրաստված լինեն։

Օրինակ 15-ամյա  Միրզոյան Լինան շատ լուրջ դեմքով ծանր-ծանր ասում է.«Ցավոք մեծ հաղթանակը պահանջում է մեծ կորուստներ և մենք էլ ունեցանք։ Արյան գնով է կերտվել մեր փառավոր ապագան։ Մենք պարտավոր ենք լավ ապրելով, սովորելով, մեր փոքրիկ հաղթանակներով վառ պահել նրանց ապագան, ով հանուն մեր վաղվա օրվա է ընկել»։
Հետաքրքրվում եմ՝ ում հետ է ունենում այսպիսի զրույցներ, ումով ներշնչվում, պարզվում է՝ հայրը զինվորական է։ Լինան ասում է, որ ամեն մայիսի 9-ի հայրիկի համար նվերներ է գնում, հետո հավելում, որ բոլոր կանայք սիրելի տղամարդկանց համար բանակի տոնի պես այս օրն էլ են նվեր պատրաստում։






Շուշին ազգ-բանակ կոնցեպտի նախատիպն է. չկա մի տուն, որ կռված տղա ու աղջիկ չունենա. հերոս քաղաք է։ Բայց քաղաքի հերոսները ինչքան էլ ցնծում են, որ հաղթել են, չեն մոռանում այն գինը, որ վճարել են։


Օրինակ՝ Շուշիի ազատագրման մասնակից Խաչատրյան Էդուարդը, որն, իր խոսքով,  «14 пулевые ранения» ունի, մայիսի 9-ին առաջինը հիշում է ընկերոջը։ Ասում է՝ «Գիտես ինչ տղա էր մեր Համոն՝ մոտ ընկերս էր, 3 հոգով չէին կարողանում նրա հետ ձեռի ուժ կպնել։ Բոլորին հաղթում էր։ Գնաց, զոհվեց։ Էհ՜»։ Էդուարդը հիմա նայում է ու մի բան է մտքով անցնում՝ աշխարհում մի տեղ ինչ-որ չափով արդարություն կա, որ Շուշին ազատագրվեց։ 

Հետո նկատում է, որ լուսնկարում ենք, նեղսրտում է, թե ֆոտոգենիկ չէ ու ճարտար լեզու էլ չունի, եթե մի բան լավ չստացվի, ներենք։

Ի դեպ Համոն, ինչպես ավելի ուշ մանրամասնեց նրա մյուս ընկերը՝ Սարգիս Գալստյանը, Ծատուրյան Համայակն է, ով եղել է առաջին զոհը Շուշիի։

«Մեր կյանքն էլ էսպես է ստացվել՝ Փարաջանովի նռան գույնի պես՝ աջ կողմում թաղում, ձախում՝ հարսանիք, ու սա է կյանքի իմաստը՝ ապրել։ Մենք կյանքի, ապրելու  գինը լավ ենք հասկանում, որովհետև գիտենք մահն ինչ է», -եզրափակում է Շուշիի ազատագրման մասնակից, այժմ  քաղաքի  «Ավան» պլազա հյուրանոցի տնօրեն Սարգիս Գալստյանը։

Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատի շտաբի պետ Մաքսիմ Հարությունյանը քաղաքի տոնին նվիրված միջոցառմանն այնքան սրտանց էր ուրախանում, պարում, որ նայում, նայում ու հասկանում ես՝ ահա վաստակած խաղաղությունն ու երջանկությունը։

Ակամայից զինվորականը, ով մասնագիտությամբ մանկավարժ է ու մինչ պատերազմը Քարինտակի գյուղխորհրդի նախագահն է եղել, հիշում է. «Մինչև մայիսի 8-ը մի քանի անգամ համար մեկ տագնապ են տվել, որ պատրաստ լինենք Շուշիի վրա հարձակվելու, մայիսի 8-ի երեկոյան լրիվ կազմ ու պատրաստ էինք։ Նաբիլյառ կոչվող տեղամասի վրա պիտի գրոհեինք՝ ճնշելու այնտեղի ջոկատը ու բարձրանայինք Շուշի, Լաչին։ Երբ արդեն փակել էինք ճանապարհը, հրաման ստացանք հետ անցնել, որ ադրբեջանական զորքը հեռանա։ Շուշիի ազատագրումը մեր բոլորի պարտքն էր։ Մեր հրամանատարը հերոս Առուստամյան Վաղարշակն էր»։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը, ով նույնպես մասնակցել է Շուշիի ազատգրմանը, այսօր երբ ետ է նայում նույնպես առաջինը հիշում է ընկած տղաներին։ Ասում է՝ հավաքվում են, հիշում այդ օրերին գլխներով անցածը, պատմում պատմություններ պատերազմի կյանքի ու կռվի մասին. «Բայց առաջին բաժակը մեր անմահ ընկերների համար է միշտ բարձրացվում»։

Այսօր Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող  Վլադիմիր Կասյանը նույնպես մասնակցել է Շուշիի ազատգրմանը, նա Բերդաձորի գումարտակի հրամանատարն է եղել։ Ասում է ՝ այն ինչ զգում է հիմա, վստահ է ՝ զգում է ցանկացած հայ, աշխարհի ցանկացած կետում։ 

«Մենք դարեր շարունակ ցանկացել ենք Շուշին տեսնել հայեցի, մեր բոլորի երազանքը իրականացավ 1992 թվականի մայիսի 9-ին։ Շուշին եղել է Անդրկովկասի երկրորդ քաղաքը Թիֆլիսից հետո, եղել է տուրիզմի կենտրոն...երբ Շուշին Շուշի էր, դեռ չկային Երևանը, Բաքուն։ Երազում եմ հետ վերադարձնել Շուշիի երբեմնի փառքը, երբ մշտական բնակչությունը 12 հազար էր, իսկ ամառվա ամիսների գրեթե կրկնապատկվում էր։

Զրուցել ենք նաև Շուշին ոտքի կանգնեցնողի ՝ գլխավոր ճարտարապետ  Գեորգի Հայրապետյանի հետ, ով չնայած փոքր երեխա է եղել, բայց լավ հիշում է Արցախը պատերազմական տարիներին։ Հենց այդ հիշողություններն էլ նրան ստիպել են առանց վարանելու կամավորագրվել ու մասնակցել Ապրիլյանին։ Ասում է՝ օրեցօր վերակառուցելով Շուշին՝ քայլ առ քայլ մոտենում է երազանքի իրականցմանը՝ առանց ավերակների Շուշիի. «Մոտ 200 թվագրված հուշարձաններ ու շենքեր կան Շուշիում, որ վերակառուցվում են բնօրինակից առանց շեղումների։ Ձգտում ենք պահպանել Շուշիի դեմքը ու նորակառույցներն էլ այնպես տեղավորել, որ չխաթարվի ոչինչ»։

Հետո երաժշտությունն ու հրավառությունը խլացնում են ամեն ինչ, միայն լսվում է, որ նորից ու նորից շնորհավորում են նախ Շուշիի ազատագրման , հետո Հայրենական մեծ պատերազմի հաղթանակների համար ու խմում Արցախի խաղողի թունդ գինի։

Վերադառնում ենք Հայաստան. մոտս տպավորություն է, որ ընկերներս մնացել են Արցախում.երևի գինուց է՝ մտքումս բանաստեղծական տողեր են. «Սա իմ երկիրն է. չափսերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}