Հայաստան- Բելգիա համագործակցության շրջանակներն ընդլայնվում են
Բելգիա-Հայաստան առևտրի պալատի հիմնական նպատակն է ակտիվացնել հայ-բելգիական գործարար համագործակցությունը և նպաստել գործարարների ներդրումային մտադրությունների իրագործմանը,- այս մասին այսօր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարունում փոխնախարար Հովհաննես Ազիզյանի հետ հանդիպմանն ասել է առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան կատարած այցի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց մտահղացումները, ինպես նաև կտեղեկանան, թե ինչ ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանում:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Գրիշա Սաֆարյանը, ով զբաղվում է շոկոլադի արտադրությամբ և գործունեություն է ծավալում նաև Վիետնամում, նշել է, որ ցանկություն ունի ներկայացված լինելու հայաստանյան շուկայում և գործունեություն ծավալելու Հայաստանում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության ներկայացուցիչ Արամ Վարդանյանը հանդես է եկել «Ներդրումները Հայաստանում» խորագիրը կրող շնորհանդեսով` մանրամասն ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորությունները, առկա գործարար միջավայրը, արտահանման հնարավորությունները, գործող առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները:
Մայիսի 17-ին Երևանում տեղի կունենա հայ-բելգիական առևտրային պալատի կողմից կազմակերպված B2B հանդիպումը։