Վրացագետ. Մոսկվան և Թբիլիսին կրկին «լեզու չեն գտնում»
ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով իր քաղաքացիներին Վրաստան մեկնելուց առաջ հաշվի առնել հնարավոր ռիսկերը:
Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնում է, զգուշացումը պայմանավորված է Վրաստանի օրենսդրությամբ, ըստ որի Ռուսաստանի քաղաքացիներին կարող է սպառնալ մինչև հինգ տարի ազատազրկում կամ 3 հազար ԱՄՆ դոլար տուգանք:
ՌԴ ԱԳՆ հայտարարության համար հիմք է ծառայել վերջերս Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի՝ Թբիլիսի կատարած այցը: Վրաստանի իշխանությունները Լուժկովի նկատմամբ կիրառել են «Օկուպացված տարածքների մասին օրենքը», նրան ընդգրկել «սև ցուցակում» նախկինում, առանց Վրաստանի իշխանություններին զգուշացնելու Աբխազիա և Հ.Օսիա այցելելու համար:
Այդ որոշումն առաջացրել է Մոսկվայի վրդովմունքը, ինչին հետևել է համապատասխան արձագանքը: Վրաստանում էլ այդ հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել:
Ոմանք կարծում են, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը կնվազի, իսկ շատերը վստահություն են հայտնել, որ ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը բացասաբար չի անդրադառնա Ռուսաստանցի այցելուների մտադրությունների վրա: Նշված կարծիքն է արտահայտել նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակը, ում համոզմամբ՝ զբոսաշրջիկների հոսքը ավելանալու է:
«Ակնհայտ է մեկ բան, որ ժամանակ առ ժամանակ առկայծող ռուս-վրացական նմանատիպ «բախումները» ոչ մի լավ բան չեն խոստանում այդ երկրների կողմից տարվող երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացում ցանկալի արդյունքեր գրանցելու տեսանկյունից»,-նկատում է վրացագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ