Իրանը քաղաքացիական ինքնաթիռների հերթական խմբաքանակն է ստացել
Իրանը քաղաքացիական ինքնաթիռների հերթական խմբաքանակն է ստացել,-հաղորդում է «Իրան» օրաթերթը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում վայրէջք են կատարել «ATR» մոդոլի 4 միավոր քաղաքացիական ինքնաթիռ:
Նշենք, որ Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Իրանը ֆրանսիական «Airbus» ավիաընկերության հետ պայմանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ A320, A321, A330 մոդելի 100 միավոր ինքնաթիռ պետք է ստանա:
Համաձայն սույն պայմանագրի՝ առաջին ինքնաթիռը (A321) Իրանը ստացել էր ս.թ. հունվարին, երկրորդ ինքնաթիռը (A330-200)` փետրվարին, և A330-200 մոդելի ևս մեկ ինքնաթիռ էլ մարտ ամսին էր ձեռք բերել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին