Հույները բողոքում են կոշտ տնտեսման նոր քաղաքականությունից
Համազգային գործադուլները փաստացի կաթվածահար են արել Հունաստանը: Գործադուլի մասնակիցները դեմ են հերթական անգամ ընդունվող կոշտ տնտեսման նոր քաղաքականությունից: Եվրանյուզը գրում է, որ խորհրդարան ներկայացված օրինագիծը նախատեսում է 2019-ից աշխատավարձերի և թոշակների նոր կրճատում, սոցիալական նպաստերի նվազում, հարկերի բարձրացում, հնարավոր է նաև կոլեկտիվ կրճատումներ:
«Եթե այդ միջոցառումներն անցնեն, մենք կհայտնվենք շատ բարդ իրավիճակում: Նրանք խոսում ենք տնտեսական աճի մասին… Բայց դա մեզ համար չէ և ոչ մեր երեխաների: Դա կապիտալիստների համար է: Աշխատողներին և թոշակառուներին արդեն երկար ժամանակ թալանում են: Իշխանություններն արդեն մեզ հասցրել են կյանքի շատ ցածր մակարդակի»,- ասել է ցուցարարներից մեկը:
Հունաստանի իշխանությունները համաձայնվել են գնալ նոր բարեփոխումների միջազգային վարկատուների հետ օգնության հաջորդ փաթեթը տրամադրելու գործարքների շրջանակում: Ամռանը Հունաստանը պետք է մարի յոթ միլիոն պարտքը: Այդ գումարը Աթենքը չունի: Երկիրը կարող է դեֆլոտից խուսափի միայն ստանալով նոր փոխառու միջոցներ: