Կրթություն 12:10 18/05/2017 Հայաստան

Մասնագետները՝ դպրոցների օպտիմալացման հետևանքների մասին

«Դպրոցների օպտիմալացման հետևանքը մենք արդեն տեսել ենք, նորից կրկնել այդ քայլն ուղղակի աղետալի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն անդրադառնալով վարչապետի՝ դպրոցների օպտիմալացմանը վերաբերող հանձնարարականին։

«Նույն հանձնարարականը կարելի է կառավարությանն ուղղել, օպտիմալացնել կառավարությունը, արդյունավետ գործելու մեխանիզմներ դնել և հնարավորինս թափանցիկ դարձնել, որպեսզի հասարակությունը տեսնի, կառավարությունն արդյունավե՞տ է աշխատում, թե ոչ։ Կառավարությունն էլ արդյունավետ չի աշխատում»,- նշեց Բախշյանը։

Դպրոցների ցանկը դեռ հրապարակված չէ,  բայց կրթության փորձագետը ենթադրում է, որ ցանկացած բնակավայրին դա կվերաբերի, թե Երևանին, թե գյուղերին. «Գյուղերում դպրոցների օպտիմալացումը շատ լուրջ հետևանք կունենա, որը մեկ անգամ արդեն տեսել ենք 2003-04 թվականներին, կառավարության որոշմամբ կարծեմ 60 դպրոց օպտիմալացվեց և արդյունքում ունենք դատարկված ու դատարկվող գյուղեր։ Հիմա փոխանակ գյուղում փոքր բիզնեսը զարգացնեն և գյուղացուն կապեն գյուղին, փակում են գյուղը։ Դպրոցը փակեցին նշանակում է գյուղը փակվեց։ Այս ինչ-որ ես ասում եմ, վարչապետն էլ լավ գիտի, փոխանակ այլ ճանապարհով գնա, ինքը գնում է այս ճանապարհով։ Մի՞թե չի կարելի ավելի ճիշտ բան մտածել»։

Բախշյանը ևս մեկ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց. «Ի վերջո օպտիմալացման արդյունքում կլինեն կրճատված հաստիքներ, գումար կխնայվի, բայց արդյոք այդ գումարը էլի կրթության մեջ կդրվի, կրթության կարիքները բավարարվի, մի տեսակ հստակ չի այդ հանձնարարականը»։

Ինչ վերաբերում է երկրորդ հերթերի վերացմանը, մեր զրուցակիցը նշեց, որ այն վերաբերում է հիմնականում Երևանի մի քանի դպրոցների, որտեղ աշակերտների թիվը 1000-ից մինչև 2000 է։

«Սա նշանակում է ծնողին ասել՝ քո երեխային այս դպրոցից տար մեկ այլ դպրոց, որի իրավունքը ոչ մի կառավարություն չունի, քանի որ կրթության մասին օրենքն ասում է, որ ծնողն է ընտրում դպրոցը։ Երկրորդ հերթը վերացնել միայն կարելի է այդպես, ուրիշ ճանապարհ չեմ տեսնում»,- նշեց Բախշյանը։

Օպտիմալացման հետևանքների մասին Panorama.am-ը զրուցեց նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, ում կարծիքով, գալու էր մի փուլ, որ օպտիմալացումն անխուսափելի էր լինելու։

«Այն դպրոցները, որոնք սահմանային են, բարձր լեռնային, կամ ճանապարհների խնդիր ունեն, այդ դպրոցների հանդեպ կարծում եմ օպտիմալացում չի լինի, հիմնականում կներառվեն այն գյուղերը, որ երկու դպրոց ունեն կամ կողքի գյուղի դպրոցը մոտ է։ Քաղաքներում, որքանով հասկացա, մինչև 300 աշակերտի սկզբունքը կկիրառվի։ Բավականին կրճատումներ կլինեն, այսինքն՝ միայն Երևանում մոտավորապես 80 դպրոց պետք է միավորվի կամ փակվի, այդպիսի շատ դպրոցներ կան Վանաձորում, Գյումրիում, այսինքն մեր խոշոր քաղաքներն ամենամեծ հարվածի տակ են ընկնելու»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։

Նրա կարծիքով, այստեղ ամենակարևոր հարցը դառնում է՝ ոչ թե օպտիմալացնե՞լ, թե ոչ, այլ ինչի՞ համար ենք անում ու ինչպե՞ս։

«Ինչի համար ենք անում հարցն ունի հետևյալ պատասխանը՝ մենք սա պետք է անենք, որպեսզի մեր դպրոցները դառնան ավելի որակյալ, կրթության որակը բարձրանա, այլ ոլորտներ տեղափոխենք այն մարդկանց, ովքեր դպրոցում հաջող չեն աշխատում։ Ինչպես արվելը՝ պետք է շատ արդար արվի, քանի որ եթե լավերին հանենք, վատերը կման, իրավիճակն ավելի կվատանա, դրա համար շատ կարևոր է, անկախ նրանից դպրոցը փակվում է, թե չէ, ոչ մի լավ ուսուցիչ դուրս չմնա, սա պետք է լինի պարտադիր պահանջ, հակառակ դեպքում մենք ավելի կվատացնենք վիճակը»,-մանրամասնեց նա։

Նա ևս նշեց, որ գյուղերի դպրոցների օպտիմալացման հետ կապված մտավախություն կա, բայց գտնում է, որ այսօր մի քիչ փոխվել է մոտեցումը. «Եթե այդ դպրոցը փակելու արդյունքում ծնողը տեսնի, որ հարևան գյուղում իր երեխային ավելի լավ են սովորեցնում, նա կմտածի՝ ոչինչ թող գնա կողքի դպրոց, բայց ավելի լավ սովորի։ Միավորումների արդյունքում պետք է կրթության որակը բարձրացնել»։

Իսկ երկրորդ հերթի վերացման հետ կապված՝ Խաչատրյանի և Բախշյանի կարծիքները համընկնում են։

«Բարդ է լինելու։ Ծնողն է ընտրում երեխայի դպրոցը, այսինքն պետք է սահմանափակել դպրոցի ընտրությունը ծնեղի կողմից։ Մինչ այդ պետք է վերանայել, թե ինչ խնդիր կա, որ մի դպրոց այդքան շատ երեխա է հաճախում, իսկ մյուս՝ ոչ։  Ինչպես պետք է որոշեն, որ երեխան պետք է դուրս գա դպրոցից, գնա կողքի դպրոց։  Առաջին դասարանի համար կարելի է ասել, տեղ չկա, էլ մի բերեք, բայց այն երեխաները, ովքեր արդեն սովորում են այդ դպրոցում, ինչպես պետք է ծնողին ասեն հանեք ձեր երեխաներին, տարեք այսինչ դպրոցը»,-հավելեց մասնագետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Վարդավառ. Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն՝ վաղը
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:
Աղբյուր` Panorama.am
19:40
«Թալիբանի» առաջնորդի որդին զոհվել է ահաբեկչություն իրականացնելու ժամանակ
Նշվում է, որ թալիբների առաջնորդի որդին վաղուց էր ծրագրում մահապարտ դառնալ։
Աղբյուր` Panorama.am
19:20
Առաջիկա օրերին՝ մինչև +38...+40 աստիճան շոգ
Կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Աղբյուր` Panorama.am
19:11
Կենտրոնական Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգների փոխանցմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա՝ Ամատրիչե քաղաքից ոչ հեռու։
Աղբյուր` Panorama.am
19:00
Գերմանիայում ապամոնտաժել են ամեն րոպե ընկնելու պատրաստ շինարարական կռունկը
Իրավապահների տվյալներով, կռունկավարին հաջողվել է ինքնուրույն իջնել ներքև, նա վնասվածքներ չի ստացել:
Աղբյուր` Panorama.am
18:23
Գյումրեցի ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել
Ընտանիքում փոքրիկ Դավիթը 6-րդ տղան է:
Աղբյուր` Panorama.am
18:12
Իսլանդիայում փնտրում են ջրվեժն ընկած վրացուն
Հայտնի չէ, թե ինչ է հատկապես տեղի ունեցել, սակայն գործը քննվում է որպես դժբախտ պատահար։
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 28.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Վրաստանում սելֆի անելիս զբոսաշրջիկ է զոհվել
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր` Panorama.am
17:25
«Ալիանս Գրուպ»-ն ուսումնասիրում է ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակությանը:
Աղբյուր` Panorama.am
17:08
Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և նույն գործով մյուս վեց ամբաստանյալի դատավարությունը մեկնարկելու է հուլիսի 31-ին:
Աղբյուր` Panorama.am
16:53
Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ նոր բեմականացմամբ և Թառլոյան եղբայրների շքեղ հագուստներով
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2016-2017թթ. համերգաշրջանը եզրափակելու է հուլիսի 24-ի գալա համերգով և հուլիսի 26-ի Պուչինիի «Բոհեմ» օպերայի նոր բեմականացմամբ:
Աղբյուր` Panorama.am
15:59
«Ան-148» ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Պենզա քաղաքից Սոչի թռչող «Ան-148» ուղևորատար ինքնաթիռը թռչունների երամին բախվելուց հետո հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում: Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է ոլորտի զարգացման ռազմավարությունը
«Մենք առաջարկում ենք անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական քայերից բաղկացած համալիր ծրագիր»:
Աղբյուր` Panorama.am
15:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Կոմիտասի պողոտայում
Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում
Աղբյուր` Panorama.am
15:01
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը
«Իրականում դեռ երկու տարի առաջ արդեն պարզ էր, որ սրա վերջը էսպես է լինելու: Ես դեռ 2015թ. դեկտեմբերին պատրաստ էի փախչելու»:
Աղբյուր` Panorama.am
14:50
Վահագն Հարությունյան. Մեր նվազագույն խնդիրը եռյակ մտնելն է
Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
Աղբյուր` Panorama.am
14:36
Հայ-ռուսական օրակարգի ամենակնճռոտ հարցերից մեկը ռուսական զենքի մատակարարումն է Ադրբեջանին. Աշոտյան
«Զենքն այնպիսի հատկություն ունի, հատկապես եթե հայտնվում է ոչ հավասարակշռված քաղաքական ղեկավարների ձեռքերում, ինչպեսին Իլհամ Ալիևն է, կարող է պարբերաբար կրակել»:
Աղբյուր` Panorama.am
14:30
Հակառակորդը կրակել է Բարեկամավանի ուղղությամբ
Հուլիսի 21-ին, ժամը 23։00-ից մինչև 01։00-ը
Աղբյուր` Panorama.am
14:26
Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները
«Մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը»:
Աղբյուր` Panorama.am
14:20
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Աղբյուր` Panorama.am
14:00
Շփման գոտում այս շաբաթ հարաբերական հանգիստ է եղել. Արցախի ՊՆ
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Աղբյուր` Panorama.am
13:46
Զարմացած չեմ, որ ՌԴ նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ. Արմեն Աշոտյան
«Կանխատեսելի է նաև այլ կոնսուլտացիաների այլ ռաունդ»:
Աղբյուր` Panorama.am
13:35
Կիևի դատարանը, հնարավոր է կալանավորի Femen ակտիվիստուհուն
Ա. Լուկաշենկոյի և Պ. Պորոշենկոյի ճեպազրույցի ժամանակ մեկ կրծքով աղջիկը սկսել է բղավել «Կեցցե Բելառուսը»: Նման կարգախոս է գրված եղել նաև նրա մարմնին:
Աղբյուր` Panorama.am
13:16
Մոսուլում ԻՊ-ի կողմից կռվող 16-ամյա գերմանուհու են ձերբակալել
Դպրոցականն իսլամ է ընդունել 2016 թվականին և թաքնվել:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայ-ռուսական օրակարգի ամենակնճռոտ հարցերից մեկը ռուսական զենքի մատակարարումն է Ադրբեջանին. Աշոտյան
14:12 22/07/2017

Հայ-ռուսական օրակարգի ամենակնճռոտ հարցերից մեկը ռուսական զենքի մատակարարումն է Ադրբեջանին. Աշոտյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}