Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 18 սամբիստ
Հայ սամբիստները մայիսի 19-22-ը Մինսկում հանդես կգան Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունում: Հայաստանի հավաքականում ընդգրկված է 18 սամբիստ: Այսօր հայ մարզիկները կժամանեն մրցավայր: Տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Մարզական սամբոյում Հայաստանը կունենա տղամարդկանց ինը, կանանց` երկու, իսկ մարտական սամբոյում յոթ ներկայացուցիչ:
Առաջնությանը մասնակցում են շուրջ 300 մարզիկներ` 29 պետությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին