Հայաստանի և Ռուսաստանի համար ոսկեգործության ոլորտում փոխգործակցության հիմքերը շատ մեծ. Դմիտրի Զամիշլյաև
Այսօր Երևանում հայ և ռուս մասնագետները քննարկվել են ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում ներդաշնակեցման խնդիրները։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը կարևորել է նման քննարկման կազմակերպումը, նշելով, որ այն լավ հնարավորություն է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ոսկեգործության և թանկարժեք մետաղների բնագավառում իրականացվող քաղաքականության ներդաշնակեցման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների տեսակետներն ամբողջացնելու առումով։
ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից տրված հանձնարարականի հիման վրա և ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկի` ոսկեգործության զարգացմանը: Նա նաև ավելացրել է, որ որ ռուսաստանյան շուկան ամենակարևորն է Հայաստանի համար, և ըստ նրա՝ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել Հայաստանից ապրանքների արտահանումն էլ ավելի խթանելու համար։
ՌԴ պետական հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաևը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգացման հեռանկարները բավականին լայն են, այն ներուժը, որ ունի ոսկեգործության ոլորտը Հայաստանում և Ռուսաստանում շատ մեծ, իսկ փոխգործակցության հիմքերը և հնարավորությունները շատ` սկսած արտադրությունից մինչև իրացում:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան