Տնտեսություն 12:02 18/05/2017 Հայաստան

ՀՀ նախագահ. Պետք է կոտրել կարծրատիպը, որ օտար երկրում ավելի դյուրին է հասնել հաջողությունների

«Ուժեղ և արդար պետության  հասնելու համար կարևորագույն նշանակություն ունեն նաև այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը»,-ԱԺ-ում անդրադառնալով Հայաստանի տնտեսական ոլորտում հետագա անելիքներին՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի՝ ապահովելով 2040 թվականի թիրախային ցուցանիշները:

«Անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի և զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների տարբերությունը: Մասնավորապես, 1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները»,-նշեց ՀՀ նախագահը:

Երկրի ղեկավարի խոսքով, հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները և ներկայիս տնտեսական իրավիճակը՝ պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ:

«Պետությունը պետք է խրախուսի և խթանի հատկապես մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող և հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները և, ինչու չէ, նաև կոնկրետ ծրագրերի զարգացումն ու իրականացումը: Մասնավորապես, մենք պետություն-մասնավոր համագործակցության բնագավառում զգալի հաջողությունների ենք հասել ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման, օդային հաղորդակցության ոլորտներում, սակայն տնտեսության շատ ոլորտներ դեռևս անմասն են մնացել համագործակցության նշված ձևի բարենպաստ արդյունքներից: Ուստի անհրաժեշտ է հստակ նպատակային աշխատանք տանել տնտեսության տարբեր ճյուղերում պետություն-մասնավոր գործակցության մատչելիության բարձրացման և կիրառման հնարավորությունների ընդլայնման համար՝ հաշվի առնելով միջազգային և հայաստանյան փորձը»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է շարունակաբար բարելավել բիզնես միջավայրն ու վերացնել գործարար խոչընդոտները՝ հաշվի առնելով նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցների, մասնավորապես՝ գործարարությամբ զբաղվելու և մրցունակության զեկույցները: Դրանք մեր տնտեսությունը համադրելի են դարձնում 150-ից ավելի տնտեսությունների հետ և մատնանշում են այն խնդիրները, որոնց լուծումները կբարելավեն Հայաստանի գրավչությունն ու մրցունակությունը:

«Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմել մինչև առաջին 20-յակը և հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր։

Անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, որ հայերիս համար ավելի դյուրին է հասնել հաջողությունների օտար երկրներում, քան Հայաստանում: Այո՛, անհամեմատ դժվար է մեզ համար մրցել միմյանց հետ, քան օտարների, բայց դա ոչ թե խոչընդոտ պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլ էական խթան և նախապայման: Պատկերացրեք, թե ինչքան դժվար կլինի օտարների համար մրցել միավորված հայերի հետ: Հաջողության բանալին այն է, որ ստեղծենք այնպիսի պայմաններ և զարկ տանք այնպիսի ոլորտների և ծրագրերի զարգացմանը, որտեղ հիմնական մրցակիցները օտարերկրյա շուկաներում են, այսինքն՝ ստեղծված արտադրանքն ու մատուցված ծառայությունները գերազանցապես ուղղված են արտահանմանը:

Այս առումով «Արտադրված է Հայաստանում» արտահայտությունը ոչ թե պետք է ցույց տա սոսկ, թե որտեղ է արտադրված տվյալ արտադրանքը, այլ պետք է նշանակի բարձր որակ, հուսալիություն և անվտանգության բարձր պահանջներին համապատասխանություն: Այս և նմանատիպ արտահայտությունները պետք է լինեն այն միասնական հովանոցը, որը համախմբում է հայերի ուժը, եռանդը և ստեղծագործ միտքը՝ ապահովելու համար հայկական տնտեսության մրցունակությունը արտաքին շուկաներում:

Նշվածին հասնելու անհրաժեշտ նախապայմաններից է անվտանգության և որակի կառավարման, հավաստման և վերահսկողության համակարգերի ու ենթակառուցվածքների ձևավորումը: Դա պահանջում է մասնավոր և պետական հատվածների նպատակաուղղված, մեծածավալ աշխատանք: Այս դեպքում հայկական արտադրանքի՝ անգամ որոշ չափով թանկ լինելը մրցակիցների համեմատ ոչ թե կնշանակի դրանց մրցունակ չլինելը, այլ կփաստի հայկական արտադրանքի բարձրորակ և գերակա լինելը, կապահովի դրա մրցունակությունն անգամ համեմատաբար բարձր գնային պայմաններում:

Սա իր հերթին թերևս միակ ճանապարհն է՝ շրջանցելու համար հայաստանյան շուկայի փոքր լինելու խոչընդոտը: Ընդ որում` արտահանման աճի բարձր տեմպեր ունենալու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք տանել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ եվրոպական և այլ շուկաների հետ մեր ինտեգրման աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:

Արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը:

Գործարար միջավայրի բարելավման և զբաղվածության խթանման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի հարկային համակարգի և վարչարարության շարունակական բարելավումը: Ժամանակին, երբ հարկային վարչարարությունը դեռևս իր ձևավորման փուլում էր, որոշում էր կայացվել ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը տեղափոխել Հայաստանի Հանրապետության մաքսային սահման: Այն թեև կոշտ, բայց պրագմատիկ լուծում էր, որը հնարավորություն տվեց ինչ-որ տեղ ի հաշիվ տնտեսական ակտիվության, համեմատաբար քիչ ռեսուրսներով ապահովել հարկահավաքության ծրագրավորված ցուցանիշները:

Համոզված եմ, որ ժամանակն է որպեսզի առաջիկա տարիներին ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը աստիճանաբար սահմանից դեպի տնտեսություն տեղափոխվի՝ առաջին հերթին շեշտը դնելով հումքի և սարքավորումների վրա: Այս քայլը էապես կխթանի տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև հնարավորություն կտա հայկական արտադրողներին դրամական մի-ջոցներ տնտեսել և դրանք ուղղել արտադրության ընդլայնմանը և արտադրական տեխնոլոգիաների արդիականացմանը:

Կասկածից վեր է, որ հայկական արտադրությունը, որը հիմնված է գերազանցապես տեղական ռեսուրսների վրա և օգտագործում է տվյալ ոլորտի միջազգային լավագույն տեխնոլոգիաները, ի զորու է միջազգային շուկաներ մատակարարելու բարձր որակական չափանիշներին համապատասխանող մրցունակ արտադրանք: Ուստի անհրաժեշտ է խրախուսել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, մասնավորապես ստեղծել գործարարության աջակցության այնպիսի համակարգ, որը կօժանդակի մեր գործարարներին ընտրելու, տեղափոխելու և հայաստանյան պայմաններին հարմարացնելու իրենց պահանջներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաները:

Բոլորիս հայտնի է, որ կան որոշակի առանձնահատկություններ հայկական արտադրանքն արտաքին շուկաներ հասցնելու հարցում, ինչը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի թանկացմանը: Այս ուղղությամբ պետք է անընդհատ և նպատակային աշխատանք տանել ավելի բարենպաստ տրանսպորտային ենթակառուցվածքներ ունենալու համար, սակայն միաժամանակ պետք չէ ամենալավատեսական սցենարների վրա հիմնված նախաձեռնություններ ծրագրել: Մենք պատրաստ պետք է լինենք անգամ ամենածանր պայմաններում մրցունակ լինել, իսկ նշված պայմանների փաստացի բարելավումն ավելի մրցունակ կդարձնի հայկական արտադրանքը:

Տնտեսական ծրագրերը մշակելիս՝ այս խնդիրների վերաբերյալ մեր կանխատեսումներն անհրաժեշտ է իրականացնել պահպանողական սցենարով, այսինքն` հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկու հարևանների հետ մեր հարաբերությունները բարելավման միտում չունեն: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք չենք անելու մեզնից կախված ամեն ինչ դրանք բարելավելու նպատակով»,-ամփոփեց ՀՀ նախագահը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}