Ճապոնիայի կայսրը կարող է հրաժարվել գահից
Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը, համաձայն որի Ակիհիտո կայսրը կարող է հրաժարվել գահից: Բի-Բի-Սի-ն գրում է, որ այդ օրենքը կարող է գործել միայն մեկ անգամ:
Անցած տարի 83-ամյա կայսրը հայտնել էր, որ առողջությունն ու տարիքը թույլ չեն տալիս իրեն լիարժեք կատարել իր պարտականությունները: Բայց Ճապոնիայի գործող օրենսդրությունը չի նախատեսում կայսեր հրաժարական, այդ իսկ պատճառով կայսրը չի կարող իր հայեցողությամբ հանձել իշխանությունը ժառանգորդ թագաժառանգ Նարուհիտոյին: Վերջին անգամ Ճապոնիայի կայսրը գահից հրաժարվել է 1817 թվականին:
Կառավարության գլխավոր քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ կառավարությունն օրենքի հանգիստ ընդունման հույս ունի:
Ակիհիտո կայսրը սրտի վիրահատության է ենթարկվել, քաղցկեղով է հիվանդ եղել: Նա գահին նստել է հոր մահից հետո 1989 թվականին: Նրան սիրում և հարգում են Ճապոնիայում:
Օրինագիծում նշվում է, որ ժառանգորդ արքայազն Նարուհիտոն անհապաղ կզբաղենի Քիրզանթեմային գահը, բայց այդ օրենքը թույլ չի տա ոչ Նարուհիտոյին, ոչ էլ նրա հաջորդներին օգտվել այդ օրենքից: Ակնկալվում է, որ հրաժարականի օր կնշանակվի 2018 թվականի դեկտեմբերի 18-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան