Սանկտ Պետերբուրգի մանկատան սաներին սեռական բռնության ենթարկելու գործով լուսանկարիչ է ձերբակալվել
Սանկտ Պետերբուրգի մանկատներից մեկում անչափահաս երեխաներին սեռական բռնության ենթարկելու գործով կասկածյալ է ձերբակալվել:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ձերբակալված տղամարդը 54 տարեկան է, աշխատում է որպես լուսանկարիչ: Նա ձերբակալվել է Աստրախանում, ապա տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քննության տվյալներով, նա 2005 թվականին ոչ մեկ անգամ սեռական բռնության է ենթարկել մանկատան տղա սաներից մեկին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սանկտ Պետերբուրգի մանկատան երեխաներին սեռական բռնությունների ենթարկելու փաստով հարուցված է 8 քրեական գործ: Կասկածյալների թվում հայտնվել է նաև մանկատան փոխտնօրենը, երկու շրջանավարտ, աշխատակիցներից մեկի բարեկամը:
Չարագործների այս խումբը 2005-2010 թվականների ընթացքում պարբերաբար բռնություններ է կիրառել 1991-1995 թվականներին ծնված չորս տղաների նկատմամբ: