Հասարակություն 19:48 19/05/2017 Հայաստան

Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային

Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը: Գրում է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական էջն ու մանրամասնում,  Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ:

Տևական պատերազմի ու աղքատության պայմաններում այս բնակավայրի հարյուր հազարավոր բնակչությունն անվերջ տառապանքների մեջ է: Ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան տարիներ շարունակ այս ամենի ականատեսն է, ով Սուդան էր ժամանել խաղաղության ժամանակ, բայց չի լքել մարդկանց 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմից հետո:

«Ամերիացի բժիշկ Թոմը, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չեն մնա: Երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային և շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել:

Գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չեն վարանել, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում»,-գրում է կայքը:

 Գևորգ Հովհաննիսյանը Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետն է, նա արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ: 

Մայոր Հայկ Հովհաննիսյանը  Հայաստանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալն է:

Արմինե Բարխուդարյանըմի քանի ամիս է՝  մարդասիրական առաքելությամբ մեկնել է Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում, ուր իր կարիքը շատ էր զգացվում: Նա Սուդանում միացել է  հայաստանցի գործընկերներին:

Բժիշկները Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան, ով 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական և ֆինանսական պարտավորությունները:

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն և  Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը:

Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:34
Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի
Վերջին տվյալներով՝ Մոսկվայում  փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, մոտ 50 մարդ վնասվածք  է ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գերմանիան շուտով կորոշի՝ հանե՞լ իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՞ ոչ
Թուրքական կողմի հետ Ինջիրլիքի հարցում բանակցությունները շարունակում ենք, փորձելու ենք մինչև հունիսի կեսերը հասնել որևէ լուծման:
Աղբյուր` Panorama.am
20:24
Երեք օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 26 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 26-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ինչու ՊԲ-ի հաղորդագրությունները սահմանի մասին ամենօրյա չեն լինի. պարզաբանում է Մովսես Հակոբյանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների hետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Տաջիկստանին
Մայիսի 29-ին Սոչիում կայացավ Մ-16 հավաքականների միջև միջազգային մրցաշարի առաջին հանդիպումը Հայաստանի և Տաջիկստանի Մ-16 թիմերի միջև: Հֆֆ-ից...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայաստանում նվազել են որոշ շինանյութերի արտադրության ծավալները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում նվազել են որոշ  շինանյութերի արտադրության ծավալները:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Պետերբուրգյան ընկերությունները ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել
Մայիսի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Սանկտ-Պետերբուրգի գործարար շրջանակներից կազմված...
Աղբյուր` Panorama.am
19:31
Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով
Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով,- այս...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՀՌԱՀ . թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտվել է
Ավարտվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվայում փոթորկի հետևանքով 8 մարդ է մահացել
Եվս երկու մարդ արգելափակվել էր տաղավարում: Արդեն հայտնի է, որ նրանք երկուսն էլ մահացել են
Աղբյուր` Panorama.am
18:53
Rolls Royce-ն աշխարհում ամենաթանկ նոր ավտոմեքենան է ներկայացրել
Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Sweptail յուրօրինակ կուպեն, որն անանուն գնորդի պատվերով պատրաստվել է մի օրինակով։ Car հրատարակությանը...
Աղբյուր` Panorama.am
18:44
British Airways-ի չեղարկված չվերթներից տուժել է ավելի քան 75 հազար ուղևոր
Համակարգի խափանման պատճառը եղել է հոսանքի լարման կտրուկ տատանումը:
Աղբյուր` Panorama.am
18:35
Պետերբուրգում ատամնաբույժը հեռացրել է հիվանդի 22 առողջ ատամ
Սանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել մասնավոր կլինիկայի  ատամնաբույժի դեմ՝ խարդախության մեղադրանքով: Նա  հեռացրել է հիվանդի 22...
Աղբյուր` Panorama.am
18:24
Վթարային ջրանջատում Նորք-Մարաշում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված,...
Աղբյուր` Panorama.am
18:14
Սերժ Սարգսյանը ՀԾԿՀ նախագահի տեղակալ է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Մ. Սողոմոնյանին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղեկալ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Հայաստանում բարձր են գնահատում ՌԱԿ-ի գործունեությունը տարբեր երկրներում. ԱԺ նախագահ
ՌԱԿ-ի կողմից Հայաստանում և Սփյուռքում իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը անուրանալի նշանակություն ունեն հայապահպանության ոլորտում,- այս...
Աղբյուր` Panorama.am
17:46
Մշակվում է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը
ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի զարգացմամբ,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝...
Աղբյուր` Panorama.am
17:35
Պուտինը ժամանել է Վերսալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վերսալ։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։ Պալատի մուտքի մոտ նրան դիմավորել է...
Աղբյուր` Panorama.am
17:29
Հայ աթլետները Վրաստանի բաց առաջնության չեմպիոն են դարձել
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Լիլիթ Հարությունյանը եւ Էլլադա Ալավերդյանը դարձել են Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:18
«Ավրորա-2017»-ի դափնեկիրը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին
«Եթե նրանք չգնային, ես չէի կարող գալ Հայաստան»:
Աղբյուր` Panorama.am
17:12
Բուրյատիայում հայ ֆերմերներ են սպանվել
Նրանցից մեկը 34 տարեկանը, մյուսը՝ 28: Սպանվածներից մեկն ուներ երկու, մյուսը՝ երեք անչափահաս երեխա:
Աղբյուր` Panorama.am
17:05
Սիրիական բանակը Դամասկոս­-Պալմիրա մայրուղին հսկողության տակ Է վերցրել
Սիրիայի կառավարական զորքերը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերադարձրել են վերահսկողությունը Դամասկոս-Պալմիրա հիմնական մայրուղու նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:59
Ջրացատկորդ Հարությունյան եղբայրներն արծաթե մեդալ են նվաճել Մադրիդի «Գրան Պրի»-ում
Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում դարձել են Մադրիդի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Պոգբան շնորհավորել է Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Փոստանջյան. «Երկիր Ծիրանի»-ն կվերցնի ավագանու անդամի մանդատները
«Քաղաքացիների կողմից մեզ տրված լիազորությունները մենք բանեցնելու ենք»:
Աղբյուր` Panorama.am
15:53
Երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագրով պլանավորված աշխատանքների երկու երրորդը մոտենում է ավարտին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավարությամբ տեղի է ունեցած էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Մեդալների մոտ 70 տոկոսը Վրաստանից եկավ Երևան
Հայաստանի լողի մինչև 14 տարեկանների հավաքականը գերազանց հանդես եկավ Թբիլիսիում մայիսի 27-28-ին անկացված Վրաստանի լողի բաց առաջնությունում, որին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նելլի Դուրյան. Առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները
17:24 29/05/2017

Նելլի Դուրյան. Առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}