Հասարակություն 11:24 19/05/2017 Հայաստան

Բենիամին Եղոյան՝ Մոնթե. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 25 տարեկան

Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանն այսօր՝  մայիսի 19-ին կդառնար 25 տարեկան:

Բենիամինը, զոհվել է ապրիլի 3-ին: Ավագ լեյտենանտը ռազմական գործողություննների ընթացքում օգնության էր գնացել Ջրակն  (Ջաբրայիլ)։  Հակառակորդի կողմից գրավված 9-րդ ՊՇ-ի N112 մարտական դիրքը տանկով հակագրոհելու ժամանակ, արհամարհելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը, տանկիստներ Բենիամի Եղոյանը, Վլադիմիր Ալիխանյանն ու Տիգրան Աբգարյանը դուրս են եկել կրակային բնագծից, առաջ շարժվել դեպի գրոհող թշնամին, հընթացս կրակով  խոցել հակառակորդի 1 տանկ և բազմաթիվ գրոհայինների: Խոցվել են հակառակորդի կողմից ու զոհվել:  Հետմահու պարգևատրվել են  Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Փոքր հասակից Բենիամինին կոչել են նաև երկրորդ անվամբ՝ Մոնթե։

Մերօրյա հերոսը ծնվել է Երևանում, մի քանի տարի սովորել է դպրոցում, ապա տեղափոխվել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր ու այնտեղ սովորել։ Ապա ընդունվել և սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։

Մանկուց երազել է զինվորական դառնալ: Զինվորական գործի հանդեպ  ունեցած սերը փոխանցվել է  հորից՝ Ներսես Եղոյանից, որը զինվորականների շրջանում հայտնի է Բատյա անունով: Նա Արցախյան պատերազմի առաջին մասնակիցներից է, Վազգեն Սարգսյանի ընկերը:

Ալբերտ Հովհաննիսյանը, որը ծառայել է Մոնթեի հետ, Panorama.am-ի հետ զրույցում  պատմել է ապրիլյան պատերազմի ժամանակ երեք տանկիստների սխրանքի մասին: Ալբերտը հիշում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Մոնթեի «դուխը» նաև մյուսներին էր փոխանցվել. «Մոնթեն անընդհատ ուզում  էր առաջ գնալ ու երբ հրաման ստացավ, անմիջապես գործի անցավ: Ադրբեջանական մեկ տանկ ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջան, այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե էսպես մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ: Հաջորդը օրը Մոնթեն իր տանկով նորից  բարձրացավ այդ դիրքը, սկզբում նշան բռնեց, որ կրակի, բայց չկրակեց: Հակառակորդն այդ դիրքում իր դրոշն էր դրել, տանկիստներն առաջ գնացին, տանկով բարձրացան  դրոշի վրա, հողին հավասարացրեցին ու հետ եկան: Երբ հարցրեցինք, թե ինչի չխփեցիր, պատասխանեց՝ դիրքին մոտիկ խաչ կար, վախեցա խաչին կկպնեմ: Ինքը շատ դուխով, հայրենասեր մարդ էր:  Ես հպարտ եմ, որ իրան ճանաչել եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր հետ շփվել»:

Հաջորդ առավոտյան Մոնթեն նորից իր անձնակազմի՝ Տիգրանի և Վլադիմիրի հետ առաջ է գնում, բայց այդ օրը թշնամին խոցում է նրանց տանկը:

Ալբերտը նաև հիշում է Մոնթեի հետ վերջին զրույցը. «Ապրիլի 3-ն էր, մոտս սիգարետ չկար, գնացի Բենոյից ուզեցի: Տանկի վրա կանգնած էր, սիգարետը տվեց  ու էդ պահին ուղղակի ասացի՝ զգույշ կլինես: Բենոն գրկեց ինձ, համբուրեց ու ասաց՝ ինչ լինելու է, կլինի: Ուզում ես հիմա գնամ Երևան, բայց եթե այսօր իմ վերջին օրն է, ուրեմն ոչինչ չես փոխի: Ինքը, կարծես թե զգար: Իսկ գնալուց առաջ բոլորին ձեռքով արեց, ասես հրաժեշտ էր տալիս: Դրանից հետո նրանց տանկը խոցվեց»:

Նշենք, ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի քույրը՝ Գայանե Եղոյանը, երկար սպասումներից հետո 2017 թվականի հունվարի 28-ին որդի է ունեցել: Նրան կոչել են քեռու երկրորդ անունով՝ Մոնթե:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
160 «հեմինգուեյներ»՝ մեկ վայրում
Սկսվել է գրողի նմանակների 37-րդ մրցույթը:
Աղբյուր` Panorama.am
20:21
Պուտինը պատմել է առանց սոցիալական ցանցերի կյանքի մասին
լադիմիր Պուտինն ասել է, որ համացանցում կա իր անունից վարվող շուրջ 5 հազար հաշիվ։
Աղբյուր` Panorama.am
20:09
Ինքնաթիռը չորս ժամ չի կարողացել վայրէջք կատարել Բրիտանիայում
Ջիդդայից Մանչեսթեր ուղևորվող Saudia ավիաընկերության ինքնաթիռը  չորս ժամ չի կարողացել վայրէջք կատարել թևիկների հետ տեխնիկական խնդրի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Պլանային աշխատանքներով պայմանավորված ջրանջատում՝ Եղեգնաձորում
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աղբյուր` Panorama.am
20:00
Սիրիայի բանակը Ռաքքայից բնակիչներին դուրս է բերում մարդասիրական չորս միջանցքներով
ԻՊ ահաբեկիչները, բանակի մոտենալուն զուգահեռ, սկսել են սպառնալ խաղաղ բնակիչներին և նրանց նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարել։
Աղբյուր` Panorama.am
19:53
Իտալացի մահացած ալպինիստի մայրը պաշտպանլ է որդու դիպլոմային աշխատանքը
Կինը, ով միջնկարգ դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի է աշխատում, միանգամից համաձայնել է։
Աղբյուր` Panorama.am
19:48
ՓՊ խորհուրդը փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ կայացրել է որոշում
«Զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ ստեղծել փաստաբանական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ փաստաբանի համար նվաստացուցիչ պայմաններ»
Աղբյուր` Panorama.am
19:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավարին
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով:
Աղբյուր` Panorama.am
19:41
19-ամյա տղան ներկայացել է որպես մարմնավաճառ
Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ
Աղբյուր` Panorama.am
19:34
Առևտրային կազմակերպությունների արդյունավետության շարունակական բարձրացման համար պետք է արմատական փոփոխությունների գնալ
Այսօր՝Պետական գույքի կառավարման վարչությունում համատեղ քննարկվել են էներգետիկայի ոլորտի՝ պետական մասնակցությամբ  մի շարք առևտրային...
Աղբյուր` Panorama.am
19:29
Կապանում բացվել է ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոն
Ներկա էին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ԱՆ և հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետը, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր և ՀԱՆ-ի բարերարներ:
Աղբյուր` Panorama.am
19:23
Պուտին. դեռևս չեմ որոշել՝ լքում եմ նախագահի պաշտոնը, թե ոչ
«Կան հասարակական կազմակերպություններ, կան ինձ համար հետաքրքիր այլ ուղղություններ, ինչպս օրինակ բնապահպանությունը։ Ես այն շատ եմ սիրում»,- հավելել է ՌԴ նախագահը։
Աղբյուր` Panorama.am
19:16
Կանզասի գվարդիականները ուսուցում են անցկացնում Հայաստանի հրշեջների համար
Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և...
Աղբյուր` Panorama.am
19:12
Տավուշի դատախազությունում հարուցվել է քրգործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքով
Հայտնաբերվել է փայտանյութով բարձված «Գազ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի աջակողմյան հատվածում ևս թափված է եղել փայտանյութ:
Աղբյուր` Panorama.am
19:04
Հուշագրի ստորագրում՝ ՀՀ Ազգային ժողովում
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին, համալսարանին կից գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենին, հետազոտողների:
Աղբյուր` Panorama.am
18:59
Գևորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն են տարածել
«Հենց այսօր լրանում է Գևորգ Սաֆարյանին պատժախցում պահելու ժամանակը և այսօր է որոշվելու նրան առանձնացված մասնաշենքի խուց տեղափոխելու հարցը»:
Աղբյուր` Panorama.am
18:53
Ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ
Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները:
Աղբյուր` Panorama.am
18:48
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները վաղը կպարգևատրվեն
Ծաղկաձորում ավարտվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը:
Աղբյուր` Panorama.am
18:37
Արաբները որպես բողոքի նշան աղոթել են Երուսաղեմի փողոցներում
Ցույցը ցրելուն մասնակցել է հեծյալ ոստիկանությունը և ջրցան մեքենաները:
Աղբյուր` Panorama.am
18:26
Քանդակագործը. Ապրիլյանում ընկած զինվորի գործը փորձում են ապրեցնել մայրն ու եղբայրը
Ապրիլյան պատերազմում զոհված, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արամայիս Միքայելյանը հուլիսի 21-ին կդառնար 20 տարեկան:
Աղբյուր` Panorama.am
18:16
Տղաները գիտակցում էին, որ Ադրբեջանի դեմ խաղի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա և պետք է անպայման հաղթենք. Վիգեն Էսկիջյան
«Շատ ուրախ եմ, որ չնայած այս բարդություններին, մենք ի վերջո հաղթեցինք և ուրախություն պարգևեցինք հայ ժողովրդին։ Մենք միասնական էինք և դրա համար էլ հաղթեցինք»։
Աղբյուր` Panorama.am
18:08
Նախագահը ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին
Հանրապետության Նախագահը նշել է, որ չնայած հոկեյը Հայաստանում զարգացած չէ, այնուհանդերձ որոշակի միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ սպորտաձևը ևս զարգացում ունենա:
Աղբյուր` Panorama.am
18:00
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Աղբյուր` Panorama.am
17:46
Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը «Ոսկե առյուծ» մրցանակը բերել է Հայաստան՝ ցանկանալով այն թողնել հայրենիքում
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում անցկացվող «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեի գլխավոր համադրողին:
Աղբյուր` Panorama.am
17:38
ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն արդիականացվել է
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի բավարարվում գործող համակարգերի աշխատանքով, այլ ձգտում է դրանց անընդհատ կատարելագործմանը»:
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախի Գառնաքար գյուղում բացվել է համայնքային կենտրոն և բուժկետ
Բակո Սահակյան նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիականացումը եղել է և կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Աղբյուր` Panorama.am
17:18
ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից մեկ շաբաթում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.57մլն.դրամ
Կայացվել է 2.0 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել 3.57 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս
Աղբյուր` Panorama.am
17:03
«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվեց
Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ներկայացրեց գործի քննության հետաձգման պատճառը
Աղբյուր` Panorama.am
16:55
«Լույս» հիմնադրամի՝ Հարվարդի համալսարանն ավարտած ուսանողուհին մտադիր է տեղափոխվել Հայաստան
Մենք պատկերասրահի նմուշներով ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանում մշտապես տեխնոլոգիական ուսումնասիրություններ են կատարվում։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}