Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր արտաքին աշխարհին. քաղաքագետ
Հայաստանը ներկայացուցչական խորհրդարան չունի, այն քաղաքական ինքնուրույն մարմին չէ: Իսկ սա նշանակում է, որ մինչև 2018 թվականը կշարունակի գործել չհռչակված ավտորիտար ռեժիմը, որոշումները կախված կլինեն մեկ մարդուց: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը:
«Մարդիկ չեն հավատում լավ խոսքերին, ունենք այն, ինչ ունենք: Ժողովրդավարական սկզբունքներ մեզնում չկան: Խորհրդարանը դառնում է որոշումներ վավերացնող մարմին, սակայն արդեն ընդունված որոշումներն այդպես էլ չեն հրապարակայնացվում: Օրինակ, մենք չիմացանք՝ որտեղ և ինչպես որոշվեց, որ ԱԺ նախագահ պետք է դառնա Արա Բաբլոյանը»,- ասաց նա:
Վիգեն Խաչատրյանի խոսքով, եթե ԱԺ-ն ինքնուրույն չէ, չի կարող ինքնուրույն, օպտիմալ որոշումներ կայացնել:
Անդրադառնալով խորհրդարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ քաղաքագետը նշեց՝ այն ուղղված էր արտաքին աշխարհին. «Պետության ղեկավարի ելույթի տեքստն ուղղված չէր ՀՀ քաղաքացուն»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի
- Սերժ Սարգսյան. Մեր երկրի առջև ծառացած խնդիրները բացառում են չարվածի համար անընդհատ արդարացումներ փնտրելը
- Սերժ Սարգսյան. Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել
- Սերժ Սարգսյան. Մեր երկիրը բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ամենաբարենպաստ տեղը
- Սերժ Սարգսյան. Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները