Քննարկվում է Գառնիի ճոպանուղու կառուցման` հանրային-մասնավոր հնարավոր համագործակցությունը. Վաչե Գաբրիելյան
Կառավարությունը քննարկում է Կոտայքի մարզի Ազատ գետի կիրճում՝ Գառնիում ճոպանուղու կառուցման նպատակով մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։
«Հանրային-մասնավոր գործընկերությունը չի բացառվում, սակայն վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագիր, որպես այդպիսին, չկա»,- նշեց նա։
Գառնիի ճոպանուղին իրար կկապի պատմամշակութային մի շարք վայրերի՝ Քարերի սիմֆոնիան, Խոսրովի արգելոցը: Ճոպանուղու առկայությունը կնպաստի, որպեսզի Գառնին դառնա զբոսաշրջիկների համար մատչելի և հետաքրքիր ժամանցի վայրերից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին