Քեյթ Միդլթոնի քույրն ամուսնացել է
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի կրտսեր քույրը՝ Ֆիլիպպան, ամուսնացել է միլիարդատեր Ջեյմս Մեթյուսի հետ: «Լենտա.ռու»-ն գրում է, որ պսակադրության արարողությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Բերքշիր կոմսության Էնգլֆիլդ քաղաքի Սուրբ Մարկի եկեղեցում։ Հրավիրված են եղել միայն մոտ հարազատները։
33-մյա Պիպպան եկեղեցի եկել է հոր ուղեկցությամբ։ Նրա հագին եղել է բրիտանացի դիզայներ Ջայլզ Դիկոնի հեղինակած զգեստը։ Նորապսակները սկսել են հանդիպել մեկ տարի առաջ։ Մինչ այդ՝ 2012-ին, նրանք սիրավեպ էին ունեցել, որը արագ ավարտվել էր։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին