Հասան Ռոհանի. Սաուդյան Արաբիան զենք է գնում, Իրանը՝ այդ զենքից կարտադրի
Հասան Ռոհանին ուղիղ եթերում պատասխանում է տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Ամերիկյան «CBS» հեռուստաալիքի լրագրողի այն հարցին, թե Իրանը պատրաստվո՞ւմ է ավելացնել ռազմական բյուջեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան 100 միլիարդ դոլարի զենք պետք է գնի ԱՄՆ-ից, Հասան Ռոհանին պատասխանել է. «Սաուդյան Արաբիան իրանաիրաքյան պատերազմի ժամանակ մի անգամ միլիարդավոր դոլարի զենք տրամադրել է Սադդամ Հուսեյնին, ի՞նչ եղավ, ի՞նչ արդյունք տվեց: Սաուդյան Արաբիան որոշել է, որ իր գումարները լցնի ամերիկացիների գրպանը: Սաուդյան Արաբիան զենք է գնում, մենք այդ զենքից կարդադրենք»:
Իրանի նախագահը, անդրադառնալով նախօրեին Սաուդյան Արաբիայում կազմակերպված իսլամական-արաբական-ամերիկյան համաժողովին և ԱՄՆ նախագահի հայտարարությանը, թե Իրանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես ասել է. «Սաուդյան Արաբիայում կազմակերպված ցուցադրական համաժողովների միջոցով չէ, որ պետք է պայքարել ահաբեկչության դեմ: Պետք է հստակ ասել, թե ո՞ր երկրներն են այս տարիների ընթացքում ահաբեկչության դեմ, և որ ուժերն են աջակցել ահաբեկիչներին: Իրանը Սիրիայի ու Իրաքի հետ միասին այս տարիների ընթացքում պայքարել է ահաբեկչության դեմ: Առանց Իրանի՝ տարածաշրջանում հնարավոր չէ կայունություն հաստատել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին