Սպորտ 10:50 22/05/2017 Հայաստան

Լևոն Ջուլֆալակյան. Պետք չէ դժգոհել և ողբ սարքել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը նաև ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նորանշանակ ղեկավարն է, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է Նովի Սադում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:

«Մայրցամաքի առաջնությանը մի քանի մարզիկների մասնակցությունից գոհ եմ, որոշներից` ոչ: Գևորգ Ղարիբյանը (59 կգ) միջազգային մրցաշարերի լուրջ փորձ չուներ: Մեկնարկային գոտեմարտում մոտ էր հաղթանակին, բայց…մի խոսքով գոհ չեմ նրանից: Նույնը կասեմ նաև Կարեն Ասլանյանի մասին (66 կգ), որը ամենավերջում հաղթանակը հակառակորդին տալու իրավունք չուներ: Անբավարար հանդես եկան Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ), որը մեծ ներուժ ուներ:

Գոհ եմ Կարապետ Չալյանից (75 կգ), որը լավ գոտեմարտեր անցկացրեց, բայց ներկայիս կանոնները թույլ են տալիս մրցավարներին միջամտել արդյունքներում հօգուտ այս կամ այն կողմի: Նա ամբողջովին պատրաստ էր մրցանակակիր դառնալուն: Մաքսիմ Մանուկյանը ևս լավ գոտեմարտեր անցկացրեց, բայց նրա հետ էլ տեղի ունեցավ այն, ինչ` Չալյանի»,-ասել է նա:

Ջուլֆալակյանի խոսքով, 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանից բոլորը ոսկե մեդալ էին ակնկալում:

«Նա արմունկի և ծնկի վնասվածքներ ուներ, և մենք ցանկանում էինք, որ բաց թողնի այս առաջնությունը: Բայց նրա խնդրանքին ընդառաջ գնացինք և մասնակցության որոշում կայացվեց: Ինձ մարզիկի տրամադրվածությունն ուրախացրեց: Արթուրը մի քանի միջազգային մեկնարկներ էր բաց թողել և շատ էր ցանկանում մրցագորգ վերադառնալ: Նման կարգի մարզիկին մերժելը ճիշտ չէ: Բացի այդ մարզումները հաստատում էին նրա պատրաստվածությունը: Նորվեգացի մարզիկն Արթուրի դեմ լավ գոտեմարտ անցկացրեց: Իհարկե, պարտությունը տխրեցնում է: Բայց այդ պարտությունն ինձ 2016 թվականի Ռիգայի Եվրոպայի առաջնությունն է հիշեցնում, որտեղ Արթուրը երկրորդ տեղը զբաղեցրեց: Այն ժամանակ ասացի, որ այդ անհաջողությունն Արթուրի համար` պայքարելու եւ նոր հաղթանակների հասնելու հրաշալի խթան կդառնա: Կարծում եմ, հիմա էլ այդպես կլինի: Ցանկացած նշել է նա:

Հավաքականի մարզչի խոսքով,  գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը դեռ զիջում է մրցակիցներին:

«Այս քաշում մենք նաևւ Էդուարդ Խաչատրյան ունենք: Հավաքականի կազմում նրանք Թբիլիսիում միջազգային մրցաշարի կմասնակցեն (հունիսի 9-12-ը), որտեղ ընդլայնված կազմ կփորձարկենք: Վրաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցաշարը կօգնի մեզ աշխարհի առաջնությունից առաջ իրերի իսկական դասավորությունը հասկանալ: Մեր այսօրվա գլխավոր նպատակը լուրջ թիմ ձևավորելն է, որպեսզի օլիմպիական ցիկլի որոշիչ փուլին լավ պատրաստված մոտենանք: Ներկայիս պարտությունները պետք է հանգիստ ընդունվեն:

Երկրպագուներն իհարկե հնարավոր է տխրեն, բայց շատ երկրներ այսօր անգամ մեկ մեդալի դեպքում են ուրախ լինում: Ըմբշամարտի ներկայիս կանոններն այսօր շատերին են խորը հիասթափություն պատճառում: Եվրոպայի վերջին առաջնությունում կարելի է ընդամենը 4-5 գոտեմարտ առանձնացնել: Մնացածներն ավելի շատ սումոյի էին նման, և հաճույք չեն պատճառում ըմբշամարտի իսկական գնահատողներին:

Ես ուժեղ և տաղանդավոր մարզիկների համար եմ մտահոգվում, որոնք ներկայիս կանոնների պատճառով հեշտությամբ կարող են անարդարացի պարտություն կրել: Նրանց թվում է նաև Արսեն Ջուֆալակյանը, որը այսօր շարունակում է ինտեսիվորեն մարզվել:

Դրա համար էլ, անկախ նրա մեծ ցանկությունից, թույլ չեմ տալիս, որ մրցի: Տալլինի միջազգային մրցաշարում, որտեղ նոր կանոնները փորձարկվեցին, Արսենը բոլոր մենամարտերում ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Նա շատ է աշխատում` ձգտելով հաղթանակի օլիմպիական խաղերում»,-հավելել է Լ. Ջուլֆալակյանը:

Նրա խոսքով, ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) քայլեր է նախաձեռնել իրավիճակը փոխելու համար:

«Հուսով եմ , որ 2018 թվականի հունվարի 1-ից նոր կանոններն ուժի մեջ կմտնեն, և ըմբշամարտը կրկին դիտարժան մարզաձևկդառնա: Շատ ավելի լավ կլինի, եթե դա Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը տեղի ունենա, չնայած ժամանակ քիչ է մնում»,-ամփոփել է  նա:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}