Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն 100 մլն դոլար կներդնեն Իվանկա Թրամփի կողմից ստեղծված հիմնադրամում
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են 100 մլն դոլար ներդնել ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով CNN-ին:
Առաջին անգամ Իվանկա Թրամփը հիմնադրամի ստեղծման մասին հայտնել է Բեռլինում՝ իր ապրիլյան այցի ժամանակ: Հիմնադրամը զբաղվում է Մերձավոր Արևելքում կին ձեռներեցներին տրամադրվող օգնությամբ: Դրա ստեղծման նախաձեռնությամբ Հիմնադրամի կառավարման գործառույթը պատկանում է ոչ թե Թրամփին, այլ Համաշխարհային բանկին: