Ամերիկացին ռեժիսոր Ջեյմս Քամերոնից պահանջում է 300 միլիոն դոլար «Տիտանիկ»-ի համար
Ֆլորիդայի բնակիչ Ստիվեն Կամմինգսը դատի է տվել ռեժիսոր Ջեյմս Քամերոնին: Ամերիկացու խոսքով, կինեմատոգրաֆիստը «Տիտանիկ» ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը ստեղծել է իր նախնիների պատմության հիման վրա:
Լենտա.ռու կայքը, հղում անելով TMZ-ին գրում է, որ Կամմինգսը պնդում է, թե Քամերոնն իմացել է իր հարազատների ճակատագրի մասին ի շնորհի նրա, որ Ֆլորիդայի բնակիչը պատմել է նրանց մասին իր ընկերներին: Զույգը, ովքեր Կամմինգսի նախնիներն են, նրա խոսքով, գնացել են «Տիտանիկ»-ով ճանապարհորդության: Նավի կործանման հետևանքով տղամարդը մահացել է, կնոջը հաջողվել է կենդանի մնալ: Ամերիկացին պահանջում է ռեժիսորից 300 միլիոն դոլար և հեղինակային հոնորար՝ 1997 թվականին նկարահանված ֆիլմից ստացված գումարի 1 տոկոսի չափով:
5-tv.ru կայքը գրում է, որ արդեն դատարան հայց ներկայացվել է, սակայն հայտնի չէ՝ արդյոք արձագանքել է դրան ռեժիսորը:
Ջ. Քեմերոնը «Տիտանիկ» ֆիլմի համար ստացել է 11 «Օսկար»՝ ներառյալ «Տարվա լավագույն ֆիլմ», «Տարվա լավագույն ռեժիսոր»: Ֆիլմը նաև արժանացել է «Ոսկե գլուբուս» մրցանակի չորս անվանակարգում և «Գրեմմի» մրցանակի հինգ անվանակարգում: Այն համաշխարհային վարձույթում հավաքել է 2,18 միլիարդ դոլար: