Հնդկուհին չորս օրում երկու անգամ նվաճել է Էվերեստը
Հնդկաստանի 37-ամյա բնակչուհի Անշու Ջամսենպան չորս օրվա տարբերությամբ՝ մայիսի 16-ին և 21-ին, երկու անգամ հաղթահարել է Էվերեստի գագաթը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նա հավակնում է համաշխարհային նոր ռեկորդ սահմանել՝ մոլորակի ամենաբարձր գագաթը նվաճելու կնոջ երկակի հաղթանակը: Գինեսի ընթացիկ ռեկորդն է՝ 7 օրվա ընթացքում երկու անգամ գագաթի հաղթահարում:
Սա արդեն հնդկուհու երկրորդ երկակի վերելքն է. 2011-ին նա 10 օրվա ընթացքում երկու անգամ բարձրացել էր Էվերեստը: Հնդկաստանի բնակչուհին նաև 2013-ին է բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռը՝ 8848 մ։