ՀՔԾ. Ըստ հաղորդման` հարկադիր կատարողները չարաշահել են պաշտոնեական դիրքը
Դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Մ. Պ.-ի դիմումի և հաղորդման վերաբերյալ նախապատրաստած նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, Մ. Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Ա. Պ.-ն, համապատասխան պայմանագրով «Գ. Տ.» ՍՊԸ-ին է հանձնել ռեստորանային համալիրում գտնվող 200 մլն դրամ արժողությամբ շարժական գույքը:
Որոշ ժամանակ անց հիշյալ ՍՊԸ-ն որպես վարկի ապահովման միջոց գրավադրել է նշված ռեստորանային համալիրը` բանկին գրավոր տեղեկացնելով, որ դրանում առկա շարժական գույքը պատկանում է Ա. Պ.-ին: Դրանից հետո վերջինս դիմել է դատարան` իրեն պատկանող գույքը հետ ստանալու նպատակով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ շարժական գույքը դատական վեճի առարկա է, ԴԱՀԿ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում դրա նկատմամբ արգելանք է դրվել մինչև վեճի հանգուցալուծումը: Սակայն այդ ընթացքում Ա. Պ.-ն տեղեկացել է, որ արգելադրված գույքն աճուրդով վաճառվել է, և ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները որևէ միջոց չեն ձեռնարկել դրա օտարումը կանխելու ուղղությամբ:
Հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Բացահայտվել է ԴԱՀԿ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության ևս մեկ դեպք
- Ոչ թե հարկադիր կատարման ծառայության աշխատակից, այլ՝ նախկին աշխատակից . ԴԱՀԿ-ն արձագանքել է ՀՔԾ-ին
- ԴԱՀԿ պաշտոնյան հափշտակել է խոշոր չափերի գումար. ՀՔԾ
- Ըստ հաղորդման` ԴԱՀԿ աշխատակիցը յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափի գումար
- ՀՔԾ. Ըստ հաղորդման` ԴԱՀԿ պաշտոնատար անձինք խոշոր չափերի գումար և ոսկյա զարդեր են գողացել
- ԴԱՀԿ աշխատակիցները կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ` թաքցնելով իրականությունը
- ՀՔԾ. ԴԱՀԿ-ը խոշոր չափերով յուրացում է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները