Թրամփը Պաղեստինից մեկնել է Վատիկան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտերկիր իր առաջին այցելության շրջանակում ավարտել է այցն Իսրայել և Պաղեստին ու մեկնել է Վատիկան՝ հանդիպելու Հռոմի պապի հետ: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Haaretz-ին:
Իսրայելում և Պաղեստիում Թրամփն ընդհանուր առմամբ անցկացրել է 27 ժամ:
Նախագահի դուստրը՝ Իվանկան, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, ովքեր ամերիկյան առաջնորդի խորհրդականներն են, շարունակելու են Թրամփի հետ այցը:
Հռոմի պապի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նախատեսված է մայիսի 24-ին: Նրանք լուրջ տարաձայնություններ ունեն անօրինական ներգաղթի և կլիմայի փոփոխության հարցերում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ