Հնդկաստանում գործել են 14 կմ. երկարությամբ շարֆ
Գործվածքներ սիրող հնդկական Mother of India Crochet Queens ակումբի մասնակիցները պատրասել են 14,09 կմ երկարություն ունեցող շարֆ և հայտնվել Գինեսի ռեկորդակիների գրքում:
Լենտա.ռու կայքը, հղում անելով Times of India-ին, գրում է, որ ավելի քան 700 կին փետրվարից աշխատել են շարֆի վրա: Բացի հնդիկ կանանցից, մասնակցել են նաև Դուբայի, Հոնկոնգի, Սինգապուրի, Լեհաստանի բնակիչներ:
Guinness World Records-ի ներկայացուցչի խոսքով, սա նման տիպի առաջին ռեկորդն է: Որպեսզի այն սահմանվեր, բավարար էր գործել 1 կմ. երկարությամբ շարֆ:
Նման ձեռնարկի նպատակն է եղել խաղաղության համար պայքարը: Ակումբի մասնակիցները մտադիր են իրենց պատրաստած ապրանքներն ուղարկել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի առաջնորդներին, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և հիմնական անդամներին:
2016-ին Mother of India Crochet Queens-ի գործողները 1022 քմ –նոց ծածկոց էին պատրաստել, որն աշխարհում ամենամեծն է ճանաչվել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում