Ոստիկանությունը շրջանավարտներին կոչ է անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից
«Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները, - այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
«Ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:
Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ այս օրերին ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ են անցկացնում մանկավարժների, ծնողների, աշակերտների հետ, կրկին հիշեցնում տոնին հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, փոխհանդուրժողականության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:
Մեր համաքաղաքացիներին կոչելով բարձր իրավագիտակցության՝ ոստիկանությունը դիմում է հատկապես ծնողներին. տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, հարկ եղած դեպքում դուք վարեք մեքենան, զանգվածային միջոցառումների ժամանակ համագործակցեք ուսուցիչների, ոստիկանության ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Ոստիկանությունը շրջանավարտներին կոչ է անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից, հասարակական վայրերում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:
Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու զանգվածային միջոցառումների վայրերում. «Արվելու է ամեն ինչ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Դրսևորելով օրինաչափ խստություն, անհանդուրժողականություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Ակնկալելով հանրության ըմբռնումն ու աջակցությունը՝ կրկին կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ միասնաբար անենք առավելագույնը մեր երեխաների տոնը թեկուզ չնչին միջադեպով չմթագնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան