Պեսկովը մեկնաբանել է Պուտինի՝ 2018 թվականի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը
Կրեմլը նախագահական ընտրությունների քարոզարշավի նախապատրաստման աշխատանքներ չի տանում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դիտարկվել է Պուտինի մասնակցությունը ընտրություններին՝ ինքնաառաջադրվողի կարգավիճակով, Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլի օրակարգում ընտրարշավի հետ կապված հարցեր չկան:
«Տարվում է սովորական աշխատանք: Դուք տեսնում եք նախագահի աշխատանքի ժամանակացույցը: Համապատասխանաբար, չկան նման մտքեր և չկա նման պլան»,- ասել է նա:
Մայիսի 15-ին ՌԴ նախագահը հրաժարվել էր բացահայտել իր պլանները կապված 2018 թվականի նախագահական ընտրություններից հետ: Նա խոստացել էր պատասխանել հաջորդ ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին հարցին, երբ «ժամանակը հասունանա»:
ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թ. մարտին: Դրան մասնակցելու մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալին, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին