Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է
Քարվաճառ-Վարդենիս ճանապարհահատվածում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Ժամը 17:30-ից այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Աղբյուրը նշում է, որ Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար նախատեսված պայթյունն առավոտյան տեխնիկական պատճառներով հետաձգվել էր: Ժայռաբեկորի պայթեցումն իրականացվե լէ ժամը16:40-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում