Պոլիէթիլենային պարկով փաթաթված գտնված նորածնի մոր վերաբերյալ նախնական տվյալներ են ձեռք բերվել
Հրազդանում պոլիէթիլենային պարկով փաթաթված մահացած նորածնի մոր ինքնության վերաբերյալ ձեռք են բերվել նախնական տվյալներ: Panorama.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մայրը Հրազդան քաղաքի բնակչուհի է:
Կոմիտեից նաև հայտնեցին, որ նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան:
Հիշեցնենք, մայիսի 15-ին, Հրազդան քաղաքի Շահումյան 10 հասցեին հարակից կանաչապատ տարածքում՝ թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային պարկով փաթաթված՝ հայտնաբերվել է նորածնի դի։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները