Հասարակություն 13:07 24/05/2017 Հայաստան

Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ. Ավետիս Զարգարյան

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանը վերադարձել է Հայաստան և բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Հիշեցնենք, որ նա վերականգնողական բուժման նպատակով հունվարին տեղափոխվել էր Մոսկվա:

Ավետիսին հանդիպել ենք մեկ տարի առաջ՝ Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Այդ ժամանակ նա չէր կարողանում խոսել, ուտել, միայն տխուր աչքերով նայում էր շուրջբոլորն ու սպասում հրաշքի:

Մեկ տարի անց համեստ, քչախոս, բայց ուժեղ բնավորությամբ երիտասարդին արդեն հանդիպում ենք թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Այս անգամ արդեն ինքն է խոսում:

«Տրամադրությունս լավ է, ինքնազգացողությունս՝ նորմալ, տրամադրված եմ մարտական, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է ապրիլյան պատերազմի մասնակիցը: 

Ավետիսը վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշի  մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց համառ պայքարում էին նրան փրկելու համար: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, երեք անգամ վիրահատել են, այդ թվում՝ բազմաբեկորային վիրավորում ստացած ծնոտը, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:

Մի քանի ամիս մնացել է Զինվորական հոսպիտալում, իսկ 2017 թվականի հունվարի 26-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ երեք ամիս վերականգնողական բուժում է ստացել: Ավետիսի խոսքերով՝ վերականգնողական բուժումն արդյունք տվել է, ինքնազգացողությունը լավ է, ողնաշարն ավելի ամրացել է:

Մինչ Մոսկվա տեղափոխվելը նրա հետ ամիսներ շարունակ վերականգնողական բուժման կուրսեր են անցկացրել կինեզիստներ Դավիթ Պարյանն ու Դավիթ Արսենյանը: Այդ բուժման արդյունքում  սկսել է շարժել ձեռքերը, ոտքերը: Ռուսաստանում, ըստ Ավետիսի, հիմնականում աշխատել են ողնաշարի ամրացման ուղղությամբ:

«Արդեն  կարողանում եմ քիչ թե շատ մեջքս պահել»,- ասում է Ավետիսը:

Թեև ձեռքերը շարժում է, բայց մատները դեռ անշարժ են, հիմա ասեղնաբուժության, մերսումների միջոցով փորձում են արդյունքի հասնել:

«Ասեղնաբուժությունը ինձ շատ է օգնում, արյան շրջանառությունը կարգավորվել է, ոտքս արդեն կարողանում եմ ուղղել»,- նշում է նա:

Ավետիս Զարգարյանը 2014թ. նոյեմբերին Հայաստան էր վերադարձել ծառայության մեկնելու  համար: Բանակ պետք է զորակոչվեր  2015 թվականի հունվարի վերջին, սակայն 2 ամիս շուտ էր եկել, որ հանկարծ չուշանա:

1 տարի 3 ամիս ծառայել է Արցախում, երբեք չի բողոքել ծառայությունից: Ավետիսը որքան էլ փորձում է չհիշել  ապրիլյան օրերի մասին, բայց ստացած վերքերը, կորցրած ընկերների մասին հիշողությունները  թույլ չեն տալիս:

«Վիրավորվել եմ ապրիլի 4-ի առավոտյան: Վեց հոգով՝ վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի ուղեկցությամբ գնացել ենք զոհված զինծառայող Գևորգ Վարդանյանի և դասակի հրամանատար Հրաչ Գալստյանի դիերը դուրս բերելու: Հրամանատարը հարցրեց, թե ով է ուզում իր հետ գնալ, ես ասացի, որ ուզում եմ ու գնացինք: Հենց այդ մարտի ժամանակ էլ վիրավորվել եմ, իսկ Գաբոյանը՝ զոհվել: Իմ վիրավորվելուց հետո ընկերս՝ Լիպարիտ Աբրահամյանը գնում է օգնություն բերում, և իր շնորհիվ հիմա ես ողջ եմ: Օգնությունը ժամանակին գալիս է և ինձ կարողանում են դուրս բերել: Դրանից հետո աչքերս բացել եմ հոսպիտալում ապրիլի 5-ին»,- պատմում է Ավետիսը:

Նրա ծնողներն այդ ժամանակ Ռուսաստանում էին: Որդու վիրավորվելու մասին լուրը ստանալուց հետո եկել են Հայաստան:

Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանն ասում է, որ բժիշկները հուսադրել են՝ որդին կքայլի, պարզապես համբերություն է պետք:

«Հույս կա, որ տղաս կքայլի, մենք պայքարում ենք, ամեն ինչ անում ենք, քանի տարի էլ պետք լինի, մենք իր կողքին ենք»,- նշում է նա:  

Ավետիսն էլ ավելացնում է. «Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ, ճիշտ է համառություն, կամքի ուժ է պետք, բայց աշխատում եմ չկոտրվել»:

Ավետիսին դեռ նոր վիրահատություններ են սպասվում, կոկորդը, ծնոտը պետք է նորից վիրահատեն, բայց առաջնահերթ, ըստ ծնողների, ոտքի կանգնելն է:

Նշենք նաև, որ Զարգարյանները Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից են: Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են այնտեղից և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:

Աշխատելու նպատակով մի քանի տարի առաջ ընտանիքը մեկնել էր Ռուսաստան: Զարգարյանները Ռուսաստան մեկնելու համար վաճառել են Վարդենիսի իրենց տունը, հիմա այստեղ ոչինչ չունեն: Ավետիսի վիրավորվելուց հետո էլ Ռուսաստանում թողել են աշխատանքն ու ընտանիքով վերադարձել Հայաստան: Այսօր նրանք բնակվում են Երևանում՝ վարձակալած բնակարանում: Զարգարյանները չեն աշխատում, նրանք չեն էլ կարող աշխատել, քանի որ որդին  ամեն վայրկյան  նրանց կարիքն ունի, շարժվում է միայն ծնողների օգնությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի արդյունքում 40 մարդ է զոհվել
Գործակալության տվյալներով, գյուղի բնակիչները խուճապահար անապատ են փախչում։
Աղբյուր` Panorama.am
20:21
Ինովացիոն ոլորտի զարգացումը կարևոր նախադրյալ է ՀՀ տնտեսության զարգացման համար. Էմիլ Տարասյան
ներկայումս իրականացվում են Ջրվեժում ինժեներական քաղաքի հիմնման աշխատանքները։
Աղբյուր` Panorama.am
20:15
Արցախի ՀՆԱ-ն 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 43,3 մլրդ
ԱԺ որոշումամբ ընդունել են ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
Աղբյուր` Panorama.am
20:09
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա
Հունիսի 29-30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Աղբյուր` Panorama.am
20:04
Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ
Բնակարանատիրոջ ցուցաբերած դիմադրության արդյունքում դիմակավորված անձինք դիմել են փախուստի:
Աղբյուր` Panorama.am
20:00
Մառա Բաղդասարյանը Պուտինին ցանկացել է պատմել կամայականությունների մասին
Իրավաբան Դավիթ Կեմուլարիայի խոսքով, այցի նպատակը պետության ղեկավարին տեղեկացնլն է՝ «ինչ կամայականություններ են տիրում Սավյոլովսկի դատարանում»։
Աղբյուր` Panorama.am
19:54
Ավարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության դեպքով քրեական գործի՝ երեք մեղադրյալների մասով նախաքննությունը
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Աղբյուր` Panorama.am
19:45
Իրաքցի զինվորականներն ԻՊ-ից ազատագրել են Մոսուլի արևմտյան երկու թաղամաս
Մյուս բոլոր թաղամասերը ազատագրվել էին 2016 թվականից շարունակվող գործողության ընթացքում։
Աղբյուր` Panorama.am
19:42
ՄԻՊ գրասենյակ ստացված բողոքների մեծ մասը ոստիկանների դեմ են
Նախորդ տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է 5113 գրավոր և բանավոր բողոք:
Աղբյուր` Panorama.am
19:34
Խոշորացված համայնքներում ընտրությունների անցկացումը լրացուցիչ ի՞նչ ծախսեր են առաջացրել. Մ.Թանդիլյան
2016-ին ութ համայնքում, որից երեքը խոշորացված, անցկացվել են ՏԻՄ արտահերթ ընտրություններ:
Աղբյուր` Panorama.am
19:25
Հյուսիսային Կորեան կոչ է արել մահապատժի ենթարկել Հարավային Կորեայի նախկին նախագահին
Հարավկորեական «ահաբեկչական խմբավորումը» պատրաստվում էր երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կենսաքիմիական զենք օգտագործել։
Աղբյուր` Panorama.am
19:18
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն
Տղաները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը:
Աղբյուր` Panorama.am
19:09
Սևանա լճում 48-ամյա քաղաքացի է խեղդվել
Այսօր, ժամը 16:23-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում երեխա է...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փաստաբան Լուսինե Սահակյանը ՄԻՊ-ի աշպխատակիցներին տեղեկացրել է ոստիկանի՝ իրեն հարվածելու մասին
Ստացված տեղեկությունների հիման վրա պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
Աղբյուր` Panorama.am
18:52
Այս պահին բանակում, առաջնագծում կան պաշտոնյաների երեխաներ. նախարար
ՀՀ պաշտպանության նախարարից այսօր լրագրողները հետաքրքվեցին, թե  ինչո՞ւ պաշտոնյաների երեխաներն այդպես էլ չեն հայտնվում առաջնագծում։...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ամռանը Պուտինը արձակուրդ չի մեկնի
Ինքը՝ Պեսկովը, նախատեսում է հանգստանալ օգոստոսին, սակայն չի հայտնել՝ որտեղ։
Աղբյուր` Panorama.am
18:37
Թուրքիան մտադիր է 2017 թվականին 4,5 միլիոն ռուս զբոսաշրջիկ ընդունել
Տուրօպերատորները թվերն իրատեսական են համարում։
Աղբյուր` Panorama.am
18:31
Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել
Էրդողանը հերթական անգամ կրկնել է այն միտքը, որ իրենք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը պետություն ստեղծեն:
Աղբյուր` Panorama.am
18:16
«Ամառային» ավանդ՝ Կոնվերս Բանկում
Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև սեպտեմբերի մեկը Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով, 12 ամիս...
Աղբյուր` Panorama.am
18:08
Երևանում ոստիկանությունը Իրանի քաղաքացիների մոտ խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել
Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են նախաքննական մարմին:
Աղբյուր` Panorama.am
18:03
Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել. Վիգեն Սարգսյան
Բացի հումանիտար օգնությունից, Սիրիա լրացուցիչ ուժեր ուղարկվելու հարց չի քննարկվել: Այս մասին այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:52
2016-ին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2517 քրեական գործ
Դատախազների մասնակցությամբ դատարաններում քննվել և ավարտվել է 2239 քրեական գործ՝ 2703 անձանց նկատմամբ:
Աղբյուր` Panorama.am
17:45
Դեպի սահման. Հայրենիքն այստեղից է սկսվում
Ռաշիդին չասացի, որ վախից չէի շնչում այն պահից՝ ինչ Դավիթն ասաց, թե հիմա մի քիչ արագ է քշելու, որովհետև թուրքը կարող է և կրակել
Աղբյուր` Panorama.am
17:35
Կիրականացվի լիզինգային ծրագիր՝ սննդամթերքի փոխադրման համար մատչելի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար
Սեպտեմբերի 1-ից հացը և միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով:
Աղբյուր` Panorama.am
17:25
Նորակոչիկները կսնվեն զինվորական հավաքակայանում, կստանան սննդի փաթեթներ
Հուլիսի 1-ին մեկնարկող ամառային զորակոչին ևս կկիրառվեն նորամուծություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Վթարային ջրանջատում Կապանում
Հունիսի 29-ին ժամը 09.00-21.00-ը:
Աղբյուր` Panorama.am
17:00
Աթեշյանը պաշտոնանկ է արվել
Որոշմանը դեմ են արտահայտվել խորհրդի 2 անդամներ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Բաչկով. Թիմային համախմբվածության շնորհիվ կարողացանք հաղթանակ կորզել
13:50 27/06/2017

Հովհաննես Բաչկով. Թիմային համախմբվածության շնորհիվ կարողացանք հաղթանակ կորզել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}