ԱՄՆ վարչակազմն առաջարկում է կրճատել նախկին ԽՍՀՄ երկրներին տվրող ֆինանսական աջակցությունը
2018 թվականի ֆինանսական տարվա համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկություններ է ներկայացրել, որոնց համաձայն նախատեսվում են էականորեն նվազեցնել Նախկին ԽՍՀՄ երկներին տրվող ֆինանսական աջակցությունը: Այս մասին հայտնում է «Եվրասիադեյլի» գործակալությունը՝ հղում անելով, ամերիկյան «Massis Post» պարբերականին:
Ըստ այդմ, Հայաստանին առաջարկվում է տրամադրել ընդամենը 6.8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ օգնության ծավալը նվազեցնելով 67%-ով: Մինչդեռ 2017-ին տրամադրված օգնությունը կազմել էր 20.4 մլն. դոլար։
Վրաստանին ու Ուկրաինային տրամադրվող օգնությունը կնվազեցվի համապատասխանաբար 57%-ով և 70%-ով, իսկ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ 90%-ով: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կստանա 1 մլն դոլար:
Նշենք, որ Հայաստանի համար առաջարկվող գումարից 4 միլիոն դոլարը կհատկացվի Տնտեսական աջակցության եւ զարգացման հիմնադրամի, 1,5 միլիոն դոլարը՝ թմրանյութերի դեմ պայքարի եւ 700.000 դոլար՝ հակաահաբեկչական, ականազերծման եւ հարակից ծրագրերի շրջանակում: