Կուտոյանը մասնակցել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
Այսօր Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման և համագործակցության այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ