Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացվել է միասեռ ամուսնությունը
Թայվանն Ասիայում առաջին վայրն է, որտեղ հնարավոր են դարձել միասեռ ամուսնություննները: Ռիա նովոստին, հղում անելով South China Morning Post-ին, գրում է, որ Գերագույն դատավորների խորհուրդն այսօր որոշում է կայացրել այդ միությունները օրինականացնելու օգտին:
Խորհուրդը կազմված է 14 դատավորից: Նրանք վճռել են, որ Քաղաքացիական օրենսգրքի 972-րդ հոդվածը՝ «տղամարդու և կնոջ միջև միությունը», հակասում է Թայվանի սահմանադրությանը:
Հաղորդվում է, որ միասեռ միությունների ակտիվիստ-կողմնակիցները երկար տարիներ փորձում էին պաշտպանել իրենց շահերը և դիմում էին դատարաններ:
Թայվանում միասեռ ամուսնությունների օրինականացման շուրջ բանավճերը շարունակվում են 2003 թվականից, երբ այդ գաղափարը ներկայացվել էր կառավարություն: Այս հարցի շուրջ տարաձայնությունները դարձել են զանգվածային բողոքի ակցիաների առիթներ:
Հարակից հրապարակումներ`
- Միասեռ ամուսնությունների համար Վրաստանում սահմանադրական երաշխիքներ են պահանջում
- Թայվանում բողոքում են միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ
- «Կանչե՛ք ոստիկաններին». Միասեռական ամուսնության մասին հայտարարությունը ԱԺ-ում իրարանցում առաջացրեց
- Մերկելը դեմ է միասեռ ամուսնություններին
- «Մարդկության պարտություն». Վատիկանը միասեռական ամուսնությունների օրինականացման մասին
- Մեծ Բրիտանիայում միասեռական կանանց համար սերմնահեղուկի բանկ կստեղծեն
- Ամերիկյան երկու նահանգներ թույլատրել են միասեռ ամուսնությունները
- Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ դատարանը գրանցել է միասեռական ամուսնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները