ՄԻՊ հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ
Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ:
«Զորակոչային հանձնաժողովի կողմից Շահեն Հարությունյանին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն»,-ասված է ՄԻՊ տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում