Մեր խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. Շարմազանով
«Մեր ազգային նպատակն ուժեղ և մրցունակ Հայաստանի կերտումն է՝ ուժեղ նոր սերնդով. դա է Հայաստանի Հանրապետության հարստությունը»,- այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների եհտ կապերի վարչության փոխանցմամբ՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը՝ Շարմազանովն անդրադարձել է ԱԺ նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթին՝ կարևորելով այն հանգամանքը, որ պետության ղեկավարը մեր երկրի զարգացման, առաջընթացի և անվտանգության տեսլականը ներկայացրել է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ և ռազմավարական ուղղություններով:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. մեր խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի կամքը պարտադիր լինի բոլորի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ