Հռոմի պապի հետ հանդիպմանը Թրամփի կինն ու դուստրը ծածկել են գլուխները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինն ու դուստրը՝ Մելանյան ու Իվանկան Հռոմի պապի հետ հանդիպմանը գլխաշորով ծածկել են իրենց գլուխները: Հանդիպմանը կադրերը հրապարակվել են Ruptly-ում:
ԱՄՆ նախագահը Հռոմի պապին է նվիրել Մարտին Լյութեր Քինգ կրտսերի գրքերից, իսկ Պապը սպիտակ տան ղեկավարին նվիրել է իր գործերից:
ԱՄՆ նախագահը Վատիկանում է առաջին արտասահմանյան այցի շրջանակում: Նա արդեն եղել է Սաուդյան Արաբիայում, Իսրայելում:
Նրա այցին հետևողները ուշադրություն են դարձրել, որ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպմանը ոչ Մելանյան, ոչ էլ Իվանկան չեն ծածկել իրենց գլուխները, ինչպես պահանջում են իսլամական ավանդույթները: