Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեկությունը վերականգնված է
«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1` Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունն այսօրվանից երկկողմանի բաց է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ճանապարհաշինարարները հավաստիացրեն են, որ աշխատում են առավելագույն արագությամբ և պայմանագրով նախատեսված ժամկետներում՝ մինչև նոյեմբեր ամիսը, նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող ուղեանցերի վերակառուցման շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիս-հարավ. Երևան-Արտաշատ հատվածում երթևեկությունը կբացվի մայիսից
- Հյուսիս-հարավ. Երևան-Արտաշատ հատվածում երթևեկությունը կարգավորող նշանները քիչ են
- Բացվել է Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների երկկողմ երթևեկը
- Արթուր Սարգսյան. Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածները «հայելի» են սարքում
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց