Դեսպան Թումանյանը ԻԻՀ Մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի հետ քննարկել է բազմակողմ համագործակցության նախագծերը
Մայիսի 24-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Ֆերեյդուն Հասանվանդի և հանձնաժողովի անդամների հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտքաին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ էներգետիկ ծրագրերը և համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով բազմակողմ համագործակցության նախագծերին:
Նույն օրը դեսպան Թումանյանը հանդիպում է ունեցել նաև Իրանի Մեջլիսի գյուղատնտեսության, ջրի և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Ալի Մոհամմադ Շաերիի և հանձնաժողովի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը, ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության մեծ ներուժի առկայությունը, կարևորել է Հայաստանում համատեղ գյուղատնտեսական և գյուղմթերքների վերամշակման արտադրությունների հիմնումը և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները:
Քննարկվել են նաև խորհրդարանական խմբերի փոխայցելությունների կազմակերպման, խորհրդարանական համագործակցության ակտիվացման խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին