Թուրքիան հերքել է ՌԴ-ի հետ նոր առևտրային սահմանափակումների մասին տեղեկատվությունը
Անկարան հետևում է Մոսկվայի հետ ձեռք բերած պայմանավորվածությանն առևտրային սահմանափակումները վերացնելու վերաբերյալ, ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը նոր առևտրային սահմանափակումների մասին չեն համապատասխանում իրականությանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նշված է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ:
«Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև դրական մթնոլորտին և քաղաքական ու տնտեսական հարաբերություններում դրական քայլերին, որոշ ԶԼՄ-ներ հրապարակում են լուրեր Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակման մասին, որը չի համապատասխանում իրականությանը: Թուրքիան շարունակում է պահպանել ՌԴ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Նախօրեին «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով ռուս արտահանողներին, գրել էր, որ Թուրքիան ռուսական հացահատիկի ներկրման լրացուցիչ սահմանափակումներ է կիրառել: Ըստ նոր կանոնների, Ռուսաստանին կարող է բաժին հասնել հացահատիկի լիցենզավորված ներմուծման 25 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ռուսական ցորենի նկատմամբ սահմանափակումներ է կիրառում
- Թուրքիան ու Ռուսաստանը վերացնում են երկկողմ սահմանափակումները
- Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները
- Bloomberg. Թուրքիան վերացրել է ռուսական հացահատիկի ներկրման արգելքը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում